Artsakhpress

Սփյուռք

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի հետ կապված՝ Իսրայելում կազմակերպվելու են բազմաթիվ միջոցառուներ. Տիրայր քահանա Հովակիմյան

Մարտի 20-ին Իսրայելի Հայֆա քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշատեղիի և ցուցանակի բացման արարողությունը:

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի հետ կապված՝ Իսրայելում կազմակերպվելու են բազմաթիվ միջոցառուներ. Տիրայր քահանա Հովակիմյան

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի հետ կապված՝ Իսրայելում կազմակերպվելու են բազմաթիվ միջոցառուներ. Տիրայր քահանա Հովակիմյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Այս նշանակալի իրադարձության, ինչպես նաև Իսրայելի այլ համայքներում կազմակերպվելիք նախաձեռնությունների վերաբերյալ Region Monitor-ը զրուցել է Իսրայելի Հայֆա քաղաքի և հյուսիսային շրջանների հոգևոր հովիվ Տիրայր քահանա Հովակիմյանի հետ:

-Հա՛յր Սուրբ, շնորհակալություն հարցազրույցի հրավերն ընդունելու համար: Մարտի 20-ին Հայֆայում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցուցանակի և շրջանակի բացումը: Բացման արարողությանը ներկա էին բարձրաստիճան շատ հյուրեր: Դուք ևս ելույթով հանդես եկաք: Ի՞նչ եք կարծում ինչու՞ միայն այս տարի հնարավոր եղավ իրականացնել այս նախաձեռնությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարիներ շարունակ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկվել է ոչ միայն Հայֆայում, այլև Իսրայելում առհասարակ:

-Շնորհակալություն հարցերի համար: Նախ ասեմ, որ մարտի 20-ը Հայֆայի հայկական համայնքի համար շատ կարևոր և պատմական օր էր, քանի որ երկար տարիների լռությունից հետո, ինչպես նշել եմ իմ խոսքում, Հայֆայի կենտրոնական փողոցում՝ Բեն Գուրիոն 26 հասցեում, որտեղ տարեկան ավելի քան մեկ միլիոն զբոսաշրջիկ է այցելում, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն նահատակների հիշատակին նվիրված շրջանակի բացում: Տեղադրվեց ցուցանակ, որտեղ երեք լեզուներով գրված է «Armenian Genocide square», որը նվիրվում է մեկուկես միլիոն նահատակների հիշատակին, ովքեր զոհ են գնացել Օսմանյան կայսրության կողմից 1915-1923 թթ:

Մենք տարբեր հարթակներում Հայոց ցեղասպանության հարցը մշտապես բարձրացրել ենք: Եթե չեմ սխալվում, մեկ տարի առաջ էր, երբ Պետախ Տիկվայում կայացավ Հայոց ցեղասպանության հուշարձանի բացումը, և փաստացի Պետախ Տիկվայի քաղաքապետարանը պաշտոնապես ճանաչեց հայոց ցեղասպանությունը: Կարելի է ասել, որ այս իրադարձությունը հիմք հանդիսացավ նաև Հայֆայի քաղաքապետարանի որոշման համար: Մենք դեռևս մեկ տարի առաջ՝ մայիս ամսից, սկսել ենք աշխատել Հայֆայի քաղաքապետարանի և քաղաքային խորհրդի հետ: Անձամբ ես և Հայֆայի «Հոմենեթմեն» (Հայ մարմնամարզական ընդհանուր միություն) կազմակերպության անդամ Անդրանիկ Քաթարյանը մասնակցել ենք քաղաքային խորհրդի կողմից հրավիրված ժողովին և հայտնել մեր խնդրանքը: Մենք մանրամասն ներկայացրել ենք, թե ինչու ենք ուզում, որ Հայոց ցեղասպանությունը վկայակոչող հուշատեղի և հուշարձան լինի: Նշել ենք, որ Հայֆայի հայ համայնքը հիմնել են այն հայերը, ովքեր փրկվել են ցեղասպանությունից և կարողացել են հասնել Հայֆա: 1918 թվականից սկսած՝ հայերը հիմնել են տարբեր կազմակերպություններ՝ օրինակ «Հոմենեթմենի» և «Հոյեչմենի» (Հայ երիտասարդաց միություն) կազմակերպությունները: Ցավով նշում եմ, որ «Հոյեչմենն» այլևս չի գործում: Մինչդեռ 1932 թվականից ազգային գործունեություն է ծավալում  «Հոմենեթմենի» ակումբը:

Ես, երբ Հայոց Պատրիարքարանի կողմից 2011 թվականին նշանակվեցի Հայֆայի և հյուսիսային շրջանների հոգևոր հովիվ, սերտորեն համագործակցել եմ «Հոմենեթմենի» հետ: Ազգային և հոգևոր բոլոր ծրագրերը մենք միասնաբար ենք կատարել, որպեսզի շոշափելի արդյունքներ ունենանք:

Հարկ եմ համարում նշել, որ այս նախագծի հեղինակը Հայֆայի քաղաքային խորհրդի անդամ Նիր Շուբերն է, ով մեկ տարի առաջ եկել էր հայկական համայնք՝ համայնքի հայորդիներ Գևորգ Թաշչյանի, Քրիստին Փանոյանի և այլոց դիմումի համաձայն և ծանոթացել մեր համայնքային գործունեությունը: Մենք նրան ներկայացրել էինք մեր խնդիրը, ինչն էլ առիթ հանդիսացավ, որպեսզի Նիր Շուբերը լրջորեն այս հարցը քննարկման դնի: Մենք շնորհակալ ենք նրանից, որ նրա հաստատակամության և նպատակասլաց աշխատանքի շնորհիվ այս նախաձեռնությունը կյանքի կոչվեց: Անշուշտ, չենք կարող բացառել Հայֆայի քաղաքապետուհի Էյնատ Կալիշի անմիջական մասնակցությունը: Ի վերջո քաղաքապետուհու ստորագրությամբ հաստատվեց քաղաքային խորհրդի այս կարևորագույն ճանաչումը: Նա էլ գլխավորում էր մարտի 20-ին կայացած բացման արարողությունը:


     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search