ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին:
Մհեր Գրիգորյանը և Ղազախստանի դեսպանը քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները
Անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարներին, ինչպես նաև առաջիկայում կայանալիք հայ-ղազախական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստի անցկացմանը: