Մարտի 24-ին`տեղական ժամանակով ժամը 11։09-ին, Ադրբեջանի Իսմայիլ քաղաքից 22 կմ հյուս-արևելք, հյուսիսային լայնության 40.86°, արևելյան երկարության 48.41°, օջախի 10կմ խորությամբ` 4,6 մագնիդուտով 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Ցնցումները Արցախում զգացվել է մինչև 3 բալ ուժգնությամբ։
Ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում։