Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այցը Մեծ Բրիտանիա վտանգված է։
Օդաչուները, ի նշան բողոքի, հրաժարվել են Իսրայելի վարչապետի հետ Լոնդոն թռչել. նա ստիպված է եղել հետաձգել այցը. The Daily Telegraph
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկանում է Tert.am-ը:
Դա տեղի է ունեցել օդաչուների չվերթն իրականացնելուց հրաժարվելու պատճառով, գրում է The Daily Telegraph-ը՝ վկայակոչելով բրիտանական կառավարությունում աղբյուրը։
Ոչ մի օդաչու չի համաձայնել իսրայելցի քաղաքական գործչին Լոնդոն տանել։ Մերժումը տեղի է ունեցել զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին, որոնք առաջացել են Նեթանյահուի կողմից երկրի դատական համակարգի ծրագրած բարեփոխումների հետ անհամաձայնության պատճառով:
Ստեղծված իրավիճակի հետևանքով Նեթանյահուն հետաձգել է իր այցը Լոնդոն:
Իսրայելցի օդաչուները նմանատիպ բողոքի ակցիա էին կազմակերպել նաև մարտի սկզբին, երբ նրանք հրաժարվել էին Նեթանյահուին Հռոմ տանել: