Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը ակնկալում է Թուրքիայում մայիսի 14-ին նշանակված համընդհանուր ընտրություններից հետո առաջընթաց տեսնել Կիպրոսի կարգավորման հարցում։
Կիպրոսի նախագահը Թուրքիայի ընտրություններից հետո Հյուսիսային Կիպրոսի հարցով բանակցություններում առաջընթաց է ակնկալում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկանում է Panorama.am-ը:
«Իհարկե, ես թուրքական արտաքին քաղաքականության մեջ արմատական փոփոխություններ չեմ ակնկալում»,-ասել է Կիպրոսի առաջնորդը և շարունակել. «Համենայնդեպս, դա է վկայում Թուրքիայի արտաքին քաղաքականության նախորդ տարիների պատմությունը, բայց նոր ղեկավարի ընտրությունը, կլինի այն Էրդողանը կամ ընդդիմության նոր զարգացում է նախանշում»
Խրիստոդուլիդիսը խոստովանել է, որ առջևում շատ դժվարություններ կան, բայց պետք է ամեն ինչ անել, որպեսզի դուրս գան ներկա փակուղուց և փորձենք վերսկսել ՄԱԿ-ի հովանու ներքո միջհամայնքային բանակցությունները կիպրահույների և կիպրոսցիների միջև։
«Ես շատ մտահոգված եմ, որ մինչ Կիպրոսի հարցը մնում է չլուծված, ամեն օր տեղում նոր փաստեր են ի հայտ գալիս, ինչն էլ ավելի հեռու է դարձնում լուծումը»,-շարունակել է նա՝ հավելելով, որ դա իր համար «առաջնահերթություն է»:
Բանակցությունները, ըստ նախագահի, չպետք է սկսել զրոյից, այլ պետք է վերսկսվեն այն կետից, որտեղ դրանք ընդհատվել են 2017թ.-ին շվեյցարական Կրան-Մոնտանա քաղաքում:
Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին մասնակցող Խրիստոդուլիդիսը ԵՄ գործընկերներին տեղեկացրել է Կիպրոսի խնդրի կարգավորման իր կառավարության նոր մոտեցման մասին, որը ենթադրում է ԵՄ-ի ավելի ակտիվ ներգրավվածություն այդ գործընթացում։