Հայաստանի արժույթի շուկայում դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվել է։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Փոխարժեքները Հայաստանում. դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ըստ այդ տվյալների՝ մարտի 24-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 384,78 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթը կորցրել է 0,21 դրամ։
Ամերիկյան արժույթը վաճառվում է 390.78 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն արժեզրկվել է 0.16 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 413.08 դրամ է, եվրոյին ավելացված գինը՝ 4.53 դրամ։
Եվրոպական արժույթը վաճառվում է 427,53 դրամ միջին գնով, ինչը 4,63 դրամով ավելի է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինն աճել է 0.04 դրամով և կազմել 4.93 դրամ։
Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5.27 դրամ միջին գնով, մարտի 23-ին առաջարկված գնի համեմատ աճել է 0.02 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 463.94 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ թանկացել է 2.83 դրամով։
Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ թանկացել է 3,17 դրամով՝ կազմելով 488,65 դրամ։