Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթում Եվրամիությունը կկենտրոնանա նախկինում ներդրված սահմանափակումների շրջանցման դեմ պայքարի վրա:
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթում ԵՄ-ը կկենտրոնանա սահմանափակումների շրջանցման վրա. Եվրահանձնաժողովի ղեկավար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկանում է Tert.am-ը:
Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվան հաջորդած մամուլի ասուլիսում։
Նա չի հստակեցրել, թե արդյոք պատժամիջոցների նոր փաթեթն արդեն մշակման փուլում է և չի նշել դրա կիրառման ժամկետները։
Հիշեցնենք, որ Եվրամիությունն ընդլայնեց հակառուսական պատժամիջոցները այն բանից հետո, երբ Ռուսաստանը նախորդ տարի սկսեց իր հատուկ ռազմական գործողությունը Ուկրաինայում: