Արցախի շրջափակման հետևանքով հարյուրավոր արցախցի ընտանիքներ արդեն ավելի քան 100 օր է` զրկված են Եռաբլուրում հանգչող իրենց հարազատների շիրիմներին այցելելու հնարավորությունից։
ԱՀ ներկայացուցչությունը զոհվածների հարազատների առաջարկով Եռաբլուրում շաբաթօրյակ կկազմակերպի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս հանգամանքով պայմանավորված` Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը զոհված տղաների ծնողների առաջարկով գալիք շաբաթ օրը՝ մարտի 25-ին, Եռաբլուրում շաբաթօրյակ է նախաձեռնել, որի ընթացքում մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվելու պանթեոնի ողջ տարածքում։
Նախաձեռնությանը կարող են միանալ բոլոր ցանկացողները։ Աշխատանքները կմեկնարկեն մարտի 25-ին` ժամը 12։00-ին, Եռաբլուրի եկեղեցու հարակից տարածքից։