Artsakhpress

Հասարակական

Մայրաքաղաքում Արամ Մանուկյանի ծննդյան 144-ամյակին նվիրված ցուցահանդես է կազմակերպվել

Այսօր՝ մարտի 22-ին, Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում կազմակերպվել է ցուցահանդես՝ նվիրված հայ ազգային-ազատագրական շարժման նվիրյալ, Հայաստանի առաջին Հանրապետության պետական, հասարակական գործիչ, հայոց նորագույն պետականության հիմնադիր,   ՀՅԴ կուսակցության անդամ Արամ Մանուկյանի ծննդյան 144-ամյակին:

Մայրաքաղաքում Արամ Մանուկյանի ծննդյան 144-ամյակին նվիրված ցուցահանդես է կազմակերպվել

Մայրաքաղաքում Արամ Մանուկյանի ծննդյան 144-ամյակին նվիրված ցուցահանդես է կազմակերպվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ցուցահանդեսը կրում էր «Արամ Մանուկյանի կյանքն ու գործունեությունը» խորագիրը և  կազմակերպվել է ԱՀ ԿԳՄՍ նախարարության Մշակութային ժառանգության և ժողովրդական արվեստների  բաժնի կողմից:

Нет описания.
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եղել ԱՀ ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը:

Нет описания.
«Այսօր, ներկա գտնվելով Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր հայր, արցախածին Արամ Մանուկյանի ծննդյան 144-ամյակին նվիրված  միջոցառմանը և հաղորդակցվելով նրա  հերոսական կենսագործունեությանը, որի աշխարհագրությունը ձգվում է Բաքվից մինչև Կարս, Վանից մինչև Երևան, կարող ենք աներկբայորեն հաստատագրել, որ Արամ Մանուկյանը մեզ և գալիք սերունդներին  ավետել է մի մեծագույն  ազգային կենսաբարոյական նշանակության պատգամ, այն է՝ ապավինել միայն ու միայն մեր սեփական ուժերին, երբեք չվհատվել, շարունակել պայքարը հանուն ազատության  և անկախության, մինչև հաղթական ավարտ»,-նշել է նախարարը:
Нет описания.
ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ, պատմաբան  Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով՝ Արամ Մանուկյանը հեղափոխականության ոգին ստացել է իր հայրենի հողից՝ Շուշիից:

Нет описания.
«Արամին տեսնում ենք թե Շուշիում, թե Երևանում աշակերտական հեղափոխական շարժումների մասնակցելիս, այնուհետև՝ Բաքվում, Կարսում, Վանում, նորից Արևելյան Հայաստանում՝ Երևանում: Եվ այս բոլոր վայրերում նա ցույց է տվել իր շրջահայացությունը, հաստատակամությունը, կտրուկ որոշումներ կայացնելու վճռականությունը, նաև՝ զգուշավորությունը: Պատահական չէ, որ Վանում կարողացավ ձեռք բերել այնպիսի հեղինակություն, որ նույնիսկ քրդերը նրան նամակ գրելիս կոչում էին «Վսեմափայլ պարոն Արամ», իսկ Վանում նա ձեռք բերեց «Փաշա»  մականունը»,-ընդգծել է Լ. Հովհաննիսյանը:

Нет описания.
Нет описания.
ՀՅԴ գերագույն մարմնի անդամ, ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանը ելույթի իր խոսքում Արամ Մանուկյանին նվիրված ցուցահանդեսը  այժմեական է համարել։

«Ուսումնասիրենք մեծ հայի անցած ճանապարհը Վասպուրականում, Կարսի հնոցում, Գանձակում, և կտեսնեք, թե ինչպիսի գործունեություն է ունեցել այդ ազնվագույն պետական, հասարակական, քաղաքական ու կուսակցական գործիչը: Եվ այսօր այդ ամենն, իսկապես, այժմեական է»,-նշել է Դ. Իշխանյանը:
Нет описания.
Նշենք, որ Արամ Մանուկյանի ծննդյան 144-ամյակին նվիրված ցուցահանդեսը բաց կլինի երկու շաբաթ:

Нет описания.


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search