Artsakhpress

Սպորտ

Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականն ավարտել է ելույթներն աշխարհի առաջնությունում

Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականն ավարտել է ելույթները Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ընթացող աշխարհի առաջնությունում: Հայ մարզուհիներն անմասն են մնացել մեդալներից, հայտնում է ԿԳՄՍՆ-ն։

Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականն ավարտել է ելույթներն աշխարհի առաջնությունում

Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականն ավարտել է ելույթներն աշխարհի առաջնությունում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած 6 բռնցքամարտիկներից առաջինը պայքարն սկսել է 54 կգ քաշային Եկատերինա Սիչևան. 1/16 եզրափակչում նա 0-4 հաշվով զիջել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Դելֆին Մանչինին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ) որակավորման փուլում 0-5 հաշվով պարտվել է Վենեսուելայի ներկայացուցիչ Տայոնիս Անաոնիս Ռայոս Կադեոսին:
Եվրոպայի գործող չեմպիոն Անի Հովսեփյանը 1/8 եզրափակչում 0-5 հաշվով զիջել է Չինաստանի ներկայացուցիչ Պան Զուին, իսկ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Սոնա Հարությունյանը (63 կգ) 1/8 եզրափակչում նույն՝ 0-5 հաշվով պարտվել է Տայպեի ներկայացուցիչ Սու Չինգ-Վենին:
Մեկնարկային մենամարտերում հաղթանակներ են տարել միայն աշխարհի երիտասարդական ու Եվրոպայի Մ22 չեմպիոն Անուշ Գրիգորյանը (50 կգ) և Էլիդա Քոչարյանը (60 կգ): Գրիգորյանը պայքարն սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ առավելության է հասել հարավկորեացի Չորոնգ Բակի նկատմամբ, սակայն արդեն քառորդ եզրափակչում 3-4 հաշվով զիջել է Ֆրանսիան ներկայացնող Վասիլիա Լիխադիրին և լքել պայքարը:
Հայաստանի վերջին ներկայացուցիչ Էլիդա Քոչարյանը (60 կգ) 1/8 եզրափակչում 0-5 հաշվով պարտվել է չինացի Յան Վենլուին: Էլիդան պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ 5-0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Սլովակիայի ներկայացուցիչ Միրոսլավա Յիդինկովայի նկատմամբ: Հիշեցնենք՝ աշխարհի առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 2,5 մլն դոլար:
Հաղթողը ստանալու է 100 հազար դոլար, իսկ 2-3-րդ տեղերը զբաղեցրածները՝ 50 և 25 հազարական դոլար: Առաջնությանն այս տարի ռեկորդային՝ 333 մարզուհիներ են մասնակցում: Աշխարհի առաջնությունը անցկացվում է մարտի 16-26-ը:



     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածները կշարունակեն օգտվել Կառավարության սոցիալական աջակցության ծրագրերից ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո

Կիրականացվի ԼՂ-ից բռնի տեղահանված 8118 երեխաների հոգեսոցիալական կարիքների գնահատում

Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը

Մոսկվայում լույս կտեսնի Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների բազմահատոր ժողովածուն

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Ուրուգվայում պաշտոնապես բացվել է Հայաստանի դեսպանությունը

Այսօր Ծաղկազարդ է

Բարեղամ Հարությունյանը ոսկե մեդալ նվաճեց Լիտվայում

Մայամիի մրցաշար․ Ավանեսյանը հաղթեց աշխարհի 6-րդ ռակետ Ժաբերին

Search