Artsakhpress

Միջազգային

Իսրայելի խորհրդարանը չեղարկել է Արևմտյան ափից հրեական չորս բնակավայրերի տարհանման ծրագիրը

Իսրայելի Քնեսեթը (խորհրդարանը) այսօր ընդունել է օրենք, որը չեղյալ է համարում Հորդանան գետի արևմտյան ափից չորս հրեական բնակավայրերի տարհանումը, որը պետք է տեղի ունենար նախկին վարչապետ Արիել Շարոնի (1928-2014) 2005 թ.-ի սահմանազատման ծրագրի շրջանակներում:

Իսրայելի խորհրդարանը չեղարկել է Արևմտյան ափից հրեական չորս բնակավայրերի տարհանման ծրագիրը

Իսրայելի խորհրդարանը չեղարկել է Արևմտյան ափից հրեական չորս բնակավայրերի տարհանման ծրագիրը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին տեղեկանում Է ТАСС գործակալությունից: Իսրայելի պետական ​​Kan ռադիոկայանի տվյալներով՝ Հորդանան գետի արևմտյան ափին սահմանազատման ծրագրի իրականացման մասին օրենքին երկրորդ և երրորդ (վերջնական) ընթերցմամբ կողմ Է քվեարկել 31 պատգամավոր, դեմ՝ 18-ը։ Փաստաթուղթը վերաբերում է միայն 18 տարի առաջ տարհանված Արևմտյան ափի հյուսիսում գտնվող Գանիմ, Կադիմ, Սանուր և Հոմեշ բնակավայրերին և չի վերաբերում իսրայելական քաղաքացիական և ռազմական կառույցներին, որոնք հենց այդ ժամանակ Շարոնի կողմից ամբողջությամբ դուրս Էին բերվել Գազայի հատվածից։

2005 թվականի օգոստոսին և սեպտեմբերին Իսրայելը, նախկին վարչապետի ծրագրի համաձայն, Գազայի հատվածից տարհանել Էր իսրայելական բոլոր բնակավայրերն ու ռազմական կառույցները, ինչպես նաև դուրս Էր բերել չորս բնակավայրերը Արևմտյան ափի  հյուսիսային մասից։

18 տարի շարունակ իսրայելցիներին արգելված Էր մուտքն այդ չորս բնակավայրեր, որոնցից երկուսը գտնվում են պաղեստինյան Ջենին խոշոր քաղաքից 1 կմ հեռավորության վրա։ Ինչպես նշում է ռադիոկայանը, այժմ այդ արգելքը հանվել է, բայց այս բնակավայրերում շինարարության վերսկսման համար անհրաժեշտ կլինի Իսրայելի ռազմական իշխանությունների և Արևմտյան ափի քաղաքացիական վարչակազմի թույլտվությունը:


     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search