Artsakhpress

Մշակույթ

Ի՞նչ խնդիրներ է առաջացրել շրջափակումն Արցախի մշակութային կյանքում. պարզաբանում է փոխնախարարը

Շրջափակումը բացասական է ազդել  ինչպես Հանրապետության կենսագործունեության մյուս բոլոր ոլորտների, այնպես էլ մշակույթային կյանքի  վրա:

Ի՞նչ խնդիրներ է առաջացրել շրջափակումն Արցախի մշակութային կյանքում. պարզաբանում է փոխնախարարը

Ի՞նչ  խնդիրներ է առաջացրել շրջափակումն  Արցախի մշակութային կյանքում. պարզաբանում է փոխնախարարը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:

 «Եղել են ծրագրված մշակութային միջոցառումներ, որոնք շրջափակման հետևանքով, ցավոք,  չեն  կայացել: Հիմնական խանգարող գործոնը եղել է ձմռան ցուրտ եղանակներին ջեռուցման մեկընդմեջ, երբեմն նաև իսպառ  բացակայութունը: Այնուամենայնիվ՝  որոշ միջոցառումներ իրականացրել ենք»,-մանրամասնեց Լ. Հովհաննիսյանը:

Մասնավորապես՝ անցած տարվա դեկտեմբերին Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը «Ձմեռային հեքիաթ» բեմադրության  ներկայացումներով  հանդես է եկել Ստեփանակերտում և Հանրապետության  շրջաններում՝ Ճարտարում և Մարտակերտում,բացի այդ երկու նոր ցուցահանդես է բացվել  Ստեփանակերտի պատկերասրահում, ինչպես նաև մշտապես աշխատել են գրադարանները, իսկ թանգարանը գործել է հերթապահության ռեժիմով: 
«Գազամատակարարման  վերականգնումից հետո աշխատանքն ավելի լիարժեք ու արդյունավետ է դարձել: Մեր թատերահամերգային կազմակերպությունները հիմնականում տեղավորված են Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում և Մշակույթի ու երիտասարդության պալատում»- պարզաբանեց փոխնախարարը, հավելելով՝ շրջափակումից առաջ քննարկումներ էին ընթանում, որպեսզի   պետական դրամատիկական թատրոնի «Անմահների դիրքը»  բեմադրությունը մարտի 6-ից կրկին ներկայացվի  Արցախում, ինչպես  նաև Երևանում, որի  հնարավորությունը, սակայն, այսօր չկա:

Այդ առումով փոխնախարարն ընդգծում է, որ շրջափակման հետևանքով  տուժում են նաև մշակութային փոխադարձ կապերը: 

«Ուստի, ձգտում ենք դրանք հնարավորինս իրականացնել առցանց եղանակով: Կոմիտասի անվան մեր երաժշտական դպրոցի աշակերտներն անմիջական մասնակցություն են ունեցել  «Մեղեդի» մրցույթին,սակայն մրցանակային տեղեր զբաղեցրածները  գալա համերգին մասնակցելու հնարավորություն չունեցան՝ միջանցքի փակ լինելու  պատճառով»,-ասել է Լ. Հովհաննիսյանը:

Իրականացված միջոցառումներից փոխնախարարը կարևորել է նաև  Ստեփանակերտում Շուշիի Կերպարվեստի թանգարանի փրկված գեղանկարների  «Մշուշի միջից» խորագրով  ցուցահանդեսը, որը բացվել է Արցախյան շարժման 35-ամյակին ընդառաջ:

Համացանցում և մամուլում լայն  արձագանք է ստացել նաև կրկին Շարժման տարեդարձի առթիվ կազմակերպված  պարային ֆլեշմոբը, որը խորհրդանշում էր  Արցախի միասնականությունն  ու ապրելու կամքը: 

Շրջափակման պայմաններում էլ  իր առաքելությունն է   շարունակում Պատմական միջավայրի պահպանության ծառայությունը:  

Փոխնախարարի տեղեկատվությամբ՝  վերջերս Մարտակերտի շրջանում ուսումնասիրություններ են կատարվել, վկայագրվել՝  նորահայտ խաչքարեր:

«Այդ աշխատանքնի իրականացման համար խնդիր է տրանսպորտային վառելիքի պակասը: Կան դեռ չուսումնասիրված վայրեր, և օբյեկտներ,  հատկապես՝    Մարտակերտի շրջանում: Վառելիքի խնդրի լուծման դեպքում կկարողանան ընդլայնել այդ և մյուս աշխատանքները»,- հավաստիացրեց մեր զրուցակիցը: 

Նրա փոխանցմամբ՝ ներկայում  խնդիր կա Արցախի  պատմաերկրագիտական թանգարանի շենքի ջեռուցման հետ կապված, ինչն հետևապես  այցելությունների հետ է կապում,նա մտածում է , որ եղանակի տաքանալուն պես  այդ հարցը կլուծվի։ 

Անդրադառնալով մշակույթի պահպանմանը ու տարածմանը միտված երիտասարդական նախաձեռնությունների աջակցության հարցին, Լեռնիկ Հովհաննիսյանը  շեշտեց, որ  նախարարությունը կողմ է դրանց : 

«Մշակութային քաղաքականության կարևոր  գործառույթներց  մեկն էլ, եթե ոչ հիմնականը, մշակույթի հետ մարդկանց ակտիվ շփումն է և նրանց  լայն ներգրավումը միջոցառումներին:  Մենք կողմ ենք մշակույթի ապակենտրոնացմանը: Այդ ասպարեզում    մարդկանց  ինքնարտահայտումը կարող է լինել   և պետական աջակցությամբ, և՝  խմբային  ու անհատական:»- պարզաբանել է նա:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search