Ճշտվում են Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի՝ Ռուսաստան այցի ժամկետները․ ժամկետները դեռեւս որոշված չեն, ուրբաթ ասել է ՌԴ ԱԳՆ ասիական երկրորդ վարչության տնօրեն Զամիր Քաբուլովը:
Մոսկվան աշխատում է Իրանի արտգործնախարարի այցի ժամկետի շուրջ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին գրում է News.am-ն:
«Այցը սպասվում է, ժամկետները ճշտվում են, դեռեւս պատասխան չենք ստացել, ուստի ոչինչ ասել չեմ կարող։ Այցը հետաձգվել է, այլ ոչ թե չեղարկվել»,- ասել է Քաբուլովը՝ ի պատասխան հարակից հարցի։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Ռուսաստանի եւ Իրանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի միջեւ հունվարի 17-ին նախատեսված բանակցությունները հետաձգվել են։