Artsakhpress

Միջազգային

Իրանը մշակել է արբանյակները գեոստացիոնար ուղեծիր դուրս բերելու ծրագիր

Իրանը մշակել Է տիեզերական ուժերի զարգացման ծրագիր, որը նախատեսում է երկրամերձ ուղեծիր արձակված արբանյակների զանգվածի ավելացում մինչև 4 տոննա և դրանք գեոստացիոնար ուղեծիր դուրս բերելու հնարավորության ապահովում:

Իրանը մշակել է արբանյակները գեոստացիոնար ուղեծիր դուրս բերելու ծրագիր

Իրանը մշակել է արբանյակները գեոստացիոնար ուղեծիր դուրս բերելու ծրագիր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկանում է ТАСС գործակալությունից:
Իրանի պաշտպանության նախարարության տիեզերական խմբի պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Ահմադ Հոսեյնին նշել է, որ արբանյակները գեոստացիոնար ուղեծիր դուրս բերելու անհրաժեշտությունը պայմանավորված է Իրանի կարիքներով։
«Նախկինում պաշտպանության նախարարությունը տարբեր ժամանակներում ուղեծիր Է դուրս բերել չորս արբանյակներ: Բայց հիմնականում դրանք եղել են մինչև 50 կգ զանգվածով սարքեր, որոնք դուրս են բերվել 250-450 կմ բարձրության վրա։ Այժմ մեր կարիքները թելադրում են 100 կգ-ից մինչև 4 տոննա զանգվածով արբանյակներ երկրամերձ ուղեծիր արձակելու և դրանք մինչև 36 հազար կմ բարձրությամբ ուղեծիր (գեոստացիոնար ուղեծիր) դուրս բերելու անհրաժեշտությունըե, - մեջբերում է նրա խոսքը Fars գործակալությունը։
«Պլանավորվում է, որ չորս տարի անց Իրանի պաշտպանության նախարարությունը կունենա ամբողջ անհրաժեշտ սպեկտրի արբանյակները, տանող հրթիռներիը, տիեզերակայանները և ուղեծրային կայանները: Տանող հրթիռների  կատարելագործման բնագավառում մենք աշխատում ենք «Սիմուրգ» և «Զուլ Ջանա» տիպի արտադրանքների արդիականացման համար, որի արդյունքները շուտով կհրապարակվեն», - հավելել Է նա։
Պաշտոնյան հավելել է, որ այս տարի (խմբ.՝ ըստ իրանական տոմարի՝ այն սկսվել է 2022 թ. մարտի 21-ին) հաջողությամբ փորձարկվել է «Սաման» տիեզերանավը, որը մշակվել է Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի կողմից և նախատեսված է արբանյակները մի ուղեծրից մյուսը տեղափոխելու համար։
«Մենք մտադիր ենք հասնել միաժամանակ մինչև 10 արբանյակ արձակելու հնարավորության: Ուստի որոշում Է ընդունվել նոր տիեզերակայան ստեղծել երկրի հարավ-արևելյան Չաբահարի շրջանում, բացի Սեմնանի նահանգում գործող տիեզերակայանից: Նախագծվում է «Սորուշ» տանող հրթիռը, որը պետք է ապահովի արբանյակների դուրսբերումը գեոստացիոնար ուղեծիր, և որի առաջին արձակումը նախատեսված է 2025-2027 թվականներին», - նշել է Հոսեյնին։
Իրանն իր տիեզերական ծրագիրն սկսել Է իրականցնել է 2004 թ.-ին։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ միասին Իրանն աշխարհի այն ինը երկրներից մեկն Է, որոնք արբանյակներ են արտադրում:
Իրանը ՄԱԿ-ի՝ 1959 թ.-ին ստեղծված Տիեզերական տարածության խաղաղ նպատակնեով օգտագործման կոմիտեի 24 հիմնադիր երկրներից մեկն է: 2017 թ.-ին Իրանում բացվել Է Իմամ Խոմեյնիի անվան տիեզերական կենտրոնը՝ ազգային օդատիեզերական արդյունաբերության խնդիրները լուծելու համար:

     

Քաղաքական

Ինտեգրման օրակարգի ընդունումը կնշանակեր հրաժարում Արցախի բնիկ հայ ժողովրդի՝ Հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու իղձից. Մասիս Մայիլյան

Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, ԱՀ ԱԳ նախկին նախարար Մասիս Մայիլյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ միջազգայնորեն ճանաչված Լաչինի (Քաշաթաղի) միջանցքի ապօրինի շրջափակման 100-րդ օրվա վերաբերյալ՝ նշելով, որ  եզրույթների օգտագործումը կարևոր դեր է խաղում քաղաքականության մեջ, և դրանց չկշռադատված կիրառումն ունակ է կանխորոշելու բանակցությունների արդյունքները։

Արցախի հայերին անվտանգություն խոստացող Ալիևի խամաճիկը սպառնում է սպանել հայերին․ Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը

Ի հեճուկս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե Ադրբեջանը պատրաստ է իր օրենսդրության շրջանակներում ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները՝ Լաչինի միջանցքը արդեն 100 օր շարունակ փակ պահող այսպես կոչված բնապահպան ակտիվիստները հայերին սպանելու բացահայտ սպառնալիքներ են հնչեցնում։

Տնտեսական

Հասարակական

Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարը ներկայացրել է արդեն 100 օր  շարունակվող շրջափակման հետևանքներն ու խնդիրները

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման առաջին օրերից սկսած` կապված դիզվառելիքի ներկրման անհնարինության և այլ խնդիրների հետ, Ասկերանի շրջանում ևս  բազմաթիվ ագրոմիջոցառումներ հետաձգվեցին  կամ չեղարկվեցին:

Արցախի շրջափակման ընթացքում 422 անձինք վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ. ԿԽՄԿ-ն տվյալներ է ներկայացնում

Արցախը Մայր Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհի փակվելուց ի վեր ԿԽՄԿ առաքելության ջանքերով, ըստ մինչ այսօր հանրայնացված տվյալների,  422 անձինք վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ։

Շրջափակում, օր 100-րդ։ Չափար(լուսանկարներ)

Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Չափար համայնքում, գյուղտեխնիկայով պայմանավորված,  գարնանացանի աշխատանքները սահմանված ժամկետներում չեն ավարտվում:

Առաջիկա օրերին կմեկնարկի տնտեսվարող սուբյեկտների աջակցության հերթական ծրագիրը, գնաճի հեղինակ սուբյեկտները կզրկվեն դրանից․ Գուրգեն Ներսիսյան

Առաջիկա օրերին կմեկնարկի տնտեսվարող սուբյեկտների աջակցության հերթական ծրագիրը, գնաճի հեղինակ սուբյեկտները կզրկվեն դրանից։

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ներմուծված կարտոֆիլի սերմի ամբողջ խմբաքանակը քիմիական նյութերով հատուկ մշակված է. Գյուղնախարարությունը հորդորում է սննդի մեջ այն հանկարծ չօգտագործել

Նախագահ Հարությունյանը նոր նախարարի նշանակման մասին հրամանագիր է ստորագրել

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծը

ՌԴ խաղաղապահները կրկին հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել Արցախում

Ադրբեջանի գործողությունների պատճառով խիստ նվազել են Սարսանգի ջրային պաշարները

Ադրբեջանական դիրքերից կրակ է արձակվել խաղողայգիներում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. ՆԳՆ

Վթարի հետևանքով չորս զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց

Եվրոպական խորհրդարանը նոր զեկույցով դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան. Շահան Գանտահարյան

Պետք է թեթևացնել սոցիալապես անապահով քաղաքացիների կոմունալ ծառայությունների դիմաց ձևավորվող բեռը. Պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել

Search