Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարծում է, որ Եվրահանձնաժողովի հրապարակած վերլուծական զեկույցը մատնանշում է Վրաստանի հաջողությունը Եվրամիության թեկնածու անդամի կարգավիճակ ստանալու ճանապարհին։
Վրաստանն արժանի է Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալուն․ վարչապետ Ղարիբաշվիլի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին գրում է Tert.am-ն:
«Եվրահանձնաժողովը վերլուծական զեկույց է հրապարակել ԵՄ-ի հետ Վրաստանի ազգային իրավական բազայի համատեղելիության մասին։ Փաստաթուղթը հստակ արտացոլում է մեր երկրի առաջընթացը եվրաինտեգրման ճանապարհին եւ եւս մեկ անգամ հստակ ցույց է տալիս, որ Վրաստանը, որպես առաջին բարեփոխիչ, արժանի է ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ ստանալուն», - Twitter-ում գրել է Ղարիբաշվիլին։
Վրաստանում ԵՄ պատվիրակության տվյալներով՝ Եվրահանձնաժողովը հրապարակել է վերլուծական զեկույց, որը նկարագրում է Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի պատրաստակամության աստիճանը։