Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը Ռուսաստանին կոչ է արել համագործակցել ՌՀՍՊ-ի հարցում

ԱՄՆ-ի պետքարտուղարությունում Ռուսաստանի հետ կառուցողական աշխատանքի պատրաստակամություն են հայտնում Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրի (ՌՀՍՊ) կատարման համար, չնայած Մոսկվայի կողմից տեսչական ստուգումների արգելափակմանը, հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները։

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը Ռուսաստանին կոչ է արել համագործակցել ՌՀՍՊ-ի հարցում

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը Ռուսաստանին կոչ է արել համագործակցել ՌՀՍՊ-ի հարցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին տեղեկանում ենք «Интерфакс» գործակալությունից:
«ԱՄՆ-ը պատրաստ Է Ռուսաստանի հետ կառուցողաբար աշխատել ՌՀՍՊ-ի ամբողջական իրականացման համար», - ասվում է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ, որից մեջբերումներ են անում ԶԼՄ-ները: Նշվում է, որ, Վաշինգտոնի կարծիքով, ՌՀՍՊ-ի իրականացումը բխում Է ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերից, այն սահմանափակում է Ռուսաստանի ռազմավարական միջուկային ուժերը և Վաշինգտոնին պատկերացում է տալիս այդ ուժերի մասին։
ԱՄՆ-ը, ինչպես նշվում է հայտարարության մեջ, Ռուսաստանին կոչ է անում «թույլ տալ տեսչական ստուգումներ անցկացնել իր տարածքումե և ՌՀՍՊ-ին նվիրված ռուս-ամերիկյան համատեղ երկկողմ հանձնաժողովի նիստ անցկացնել։ Հայտարարության մեջ նշվում է, որ, ըստ Վաշինգտոնի, ոչինչ չի խանգարում Ռուսաստանի Դաշնությունից տեսուչներին՝ ստուգումներ անցկացնել ԱՄՆ-ում։ Ավելի վաղ The Wall Street Journal-ը, հղում անելով պետքարտուղարությանը, հաղորդել էր, որ Ռուսաստանը խախտել է ՌՀՍՊ-ն, երբ դուրս է բերել իր օբյեկտները տեսչական գործունեությունից և մերժել ծառացած խնդիրները լուծելու նպատակով հանդիպում անցկացնելու Վաշինգտոնի խնդրանքը:
2022 թ. օգոստոսին Ռուսաստանը ծանուցել Էր Միացյալ Նահանգներին, որ ժամանակավորապես դուրս է բերում իր օբյեկտները ՌՀՍ-3-ի շրջանակներում տեսչական գործունեությունից։ ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ նշվում էր, որ «նման գործողությունները նախատեսված են ՌՀՍ-ի մասին պայմանագրի արձանագրության հինգերորդ գլխի I բաժնի 5-րդ կետով»:
«Դրանք կարող են ձեռնարկվել բացառիկ դեպքերում և պայմանագրին չհակասող նպատակներով: Այժմ Ռուսաստանի Դաշնությունը ստիպված է այդ միջոցին դիմել Վաշինգտոնի համառ ցանկության հետևանքով` ինքնակամ հասնելու տեսչական գործունեության վերսկսմանն այն պայմաններով, որոնք հաշվի չեն առնում առկա իրողությունները, ԱՄՆ-ի համար ստեղծում են միակողմանի առավելություններ և, փաստորեն, Ռուսաստանի Դաշնությանը զրկում են ԱՄՆ-ի տարածքում տեսչական ստուգումներ իրականացնելու իրավունքից», - ասվում Է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։ 2020 թ. մարտին ԱՄՆ-ը և ՌԴ-ն ստուգումներն օբյեկտներում դադարեցրել Էին COVID-19-ի համավարակի պատճառով։ ՌՀՍՊ-ն կամ ՌՀՍ-3-ը համաձայնագիր է Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական միջուկային զենքի զինանոցների փոխադարձ կրճատման վերաբերյալ։

     

Քաղաքական

Ինտեգրման օրակարգի ընդունումը կնշանակեր հրաժարում Արցախի բնիկ հայ ժողովրդի՝ Հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու իղձից. Մասիս Մայիլյան

Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, ԱՀ ԱԳ նախկին նախարար Մասիս Մայիլյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ միջազգայնորեն ճանաչված Լաչինի (Քաշաթաղի) միջանցքի ապօրինի շրջափակման 100-րդ օրվա վերաբերյալ՝ նշելով, որ  եզրույթների օգտագործումը կարևոր դեր է խաղում քաղաքականության մեջ, և դրանց չկշռադատված կիրառումն ունակ է կանխորոշելու բանակցությունների արդյունքները։

Արցախի հայերին անվտանգություն խոստացող Ալիևի խամաճիկը սպառնում է սպանել հայերին․ Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը

Ի հեճուկս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե Ադրբեջանը պատրաստ է իր օրենսդրության շրջանակներում ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները՝ Լաչինի միջանցքը արդեն 100 օր շարունակ փակ պահող այսպես կոչված բնապահպան ակտիվիստները հայերին սպանելու բացահայտ սպառնալիքներ են հնչեցնում։

Տնտեսական

Հասարակական

Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարը ներկայացրել է արդեն 100 օր  շարունակվող շրջափակման հետևանքներն ու խնդիրները

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման առաջին օրերից սկսած` կապված դիզվառելիքի ներկրման անհնարինության և այլ խնդիրների հետ, Ասկերանի շրջանում ևս  բազմաթիվ ագրոմիջոցառումներ հետաձգվեցին  կամ չեղարկվեցին:

Արցախի շրջափակման ընթացքում 422 անձինք վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ. ԿԽՄԿ-ն տվյալներ է ներկայացնում

Արցախը Մայր Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհի փակվելուց ի վեր ԿԽՄԿ առաքելության ջանքերով, ըստ մինչ այսօր հանրայնացված տվյալների,  422 անձինք վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ։

Շրջափակում, օր 100-րդ։ Չափար(լուսանկարներ)

Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Չափար համայնքում, գյուղտեխնիկայով պայմանավորված,  գարնանացանի աշխատանքները սահմանված ժամկետներում չեն ավարտվում:

Առաջիկա օրերին կմեկնարկի տնտեսվարող սուբյեկտների աջակցության հերթական ծրագիրը, գնաճի հեղինակ սուբյեկտները կզրկվեն դրանից․ Գուրգեն Ներսիսյան

Առաջիկա օրերին կմեկնարկի տնտեսվարող սուբյեկտների աջակցության հերթական ծրագիրը, գնաճի հեղինակ սուբյեկտները կզրկվեն դրանից։

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ներմուծված կարտոֆիլի սերմի ամբողջ խմբաքանակը քիմիական նյութերով հատուկ մշակված է. Գյուղնախարարությունը հորդորում է սննդի մեջ այն հանկարծ չօգտագործել

Նախագահ Հարությունյանը նոր նախարարի նշանակման մասին հրամանագիր է ստորագրել

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծը

ՌԴ խաղաղապահները կրկին հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել Արցախում

Ադրբեջանի գործողությունների պատճառով խիստ նվազել են Սարսանգի ջրային պաշարները

Ադրբեջանական դիրքերից կրակ է արձակվել խաղողայգիներում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. ՆԳՆ

Վթարի հետևանքով չորս զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց

Եվրոպական խորհրդարանը նոր զեկույցով դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան. Շահան Գանտահարյան

Պետք է թեթևացնել սոցիալապես անապահով քաղաքացիների կոմունալ ծառայությունների դիմաց ձևավորվող բեռը. Պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել

Search