Artsakhpress

Հասարակական

Էլեկտրահաղորդման գծի վթարը հնարավոր է վերականգնել ժամերի ընթացքում. «Արցախէներգո»-ի տնօրեն

Արդեն ավելի քան 20 օր է, ինչ վթարվել է Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ (110 կՎ) էլեկտրահաղորդման օդային գիծը։

Էլեկտրահաղորդման գծի վթարը հնարավոր է վերականգնել ժամերի ընթացքում. «Արցախէներգո»-ի տնօրեն

Էլեկտրահաղորդման գծի վթարը հնարավոր է վերականգնել ժամերի ընթացքում. «Արցախէներգո»-ի տնօրեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Հայաստանից Արցախ մտնող էլեկտրահաղորդման գծի վթարը տեղի է ունեցել հունվարի 9-ին՝ օրվա երկրորդ կեսին, «ԱրցախԷներգո»-ի համապատասխան սարքավորումներով արձանագրված տվյալների համաձայն` Բերձոր-Աղավնո հատվածում՝ օդային գծի 30-րդ կմ-ի վրա. այդ հատվածն ամբողջությամբ ադրբեջանցիների վերահսկողության տակ է, այսինքն նույնիսկ Լաչինի միջանցքի բացվելու դեպքում առանց ադրբեջանցիների թույլտվության հայ մասնագետները չեն կարող մոտենալ վթարի վայր:
Վթարը հնարավորէ վերականգնել ժամերի ընթացքում, եթե ադրբեջանցիները հայ մասնագետներին թույլ տան մոտենալ տարածքին։
«Դժվար է միանշանակ ասել արդյոք վթարը տեխնիակական է, թե կողմնակի միջամտության արդյունք: Հաշվի առնելով, որ արդեն մոտ մեկ ամիս է՝ ադրբեջանցիները մեզ հնարավորություն չեն տալիս վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել, դա հիմք է տալիս կասկածելու, որ արհեստական միջամտություն է եղել: Ընդ որում, վթարը բարդ հետևանքներ չի ունեցել և այն կարելի է վերականգնել ժամերի ընթացքում»,– NEWS.am-ի հետ զրույցում նշել է «Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Անդրանիկ Խաչատրյանը:
Խաչատրյանի խոսքով, այս պահին էլեկտրաէներգիայի սպառումն ապահովվում է Սարսանգի ՀԷԿ–ի հաշվին, բայց դրա հնարավորությունները սահմանափակ են, եւ եթե այս իրավիճակը պահպանվի, լուրջ խնդիրներ են առաջանալու։ «Հաշվի առնելով, որ մենք այսօր Հայաստանից հոսանք չենք ստանում եւ մեր սպառումը ապահովում ենք տեղական արտադրող կայանների հաշվին, եւ հաշվի առնելով Սարսանգի ջրամբարից օգտվելու հնարավորությունների սահմանափակ լինելը, անցել ենք հովհարային անջատումների: Հաշվարկելով ջրի պաշարներն ու մեր սպառումը, կազմել ենք հովհարային անջատումների գրաֆիկ: Սկզբում անջատում էինք օրական երկու ժամ, հետո՝ 4 ժամ, հետո՝ 6 ժամ: Չի բացառվում, որ առաջիկայում նորից ստիպված լինենք վերանայել անջատումների ժամանակացույցը, դա կախված է ջրի պաշարներից ու մասնագետների հաշվարկներից»,-ասել է Խաչատրյանը:
Նա ընդգծեց, որ հովհարային անջատումները բացասական ազդեցություն են ունենում տնտեսության վրա. «Հովհարային անջատումներից բացի անջատել ենք խոշոր ընկերությունների էլեկտրամատակարարումը, նրանց ընդհանրապես ցանցից հանել ենք՝ բեռի թեթևացման պատճառով: Գնալով այդ ազդեցությունն ավելի շոշափելի է դառնալու»։ 
Բացի այդ, այս ընթացքում Ադրբեջանը պարբերաբար դադարեցնում է նաեւ Արցախ գազամատակարարումը, եւ ամբողջ բեռը դրվում է էլեկտրաէներգիա արտադրող ռեսուրսների վրա: Ջեռուցման հետ կապված խնդիրներ են առաջանում դպրոցներում, հիվանդանոցներում, տներում:
«Սա հումանիտար լուրջ հետեւանքներ է ունենում: Երբ ամբողջ բեռն ընկնում է այս համակարգի վրա, առաջանում են մեծ վթարներ: Ձմռան ցուրտ պայմաններում համարյա 2,5-3 անգամ ծանրաբեռնվածությունն ավելանում է: Ստացվում է, որ հովհարային անջատումներից բացի, օդային գծերի գերծանրաբեռնված լինելու հետևանքով առաջացած վթարների պատճառով, որոշ ժամերի մարդիկ կրկին հոսանք չեն ունենում»,– ասել է Խաչատրյանը:
Էլեկտրաներգիայի ունեցած սահմանափակ ռեսուրսների պատճառով հիվանդանոցների, գիշերօթիկ հաստատությունների, տարեցների խնամքի և նման այլ հաստատությունների բնականոն աշխատանքի ապահովումը նույնպես մեծ դժվարությամբ է իրականացվում: Ձեռնարկվում են այլընտրանքային միջոցներ՝ սոցիալապես խոցելի խմբերի կենսական նվազագույն պայմանները ապահովելու համար: 
Նշենք, որ նախկինում էլ, էներգամատակարարման համակարգում, և առհասարակ, ենթակառուցվածքներում արձանագրվում էին նմանօրինակ խնդիրներ, որոնք կարգավորվում էին ռուս խաղաղապահ զորակազմի հետ բանակցությունների արդյունքում: Ադրբեջանական կողմը առ այսօր խաղաղապահների հետ կենսական նշանակության այս հարցի շուրջ չի բանակցում՝ միտումնավոր խորացնելով Արցախի էներգետիկ ճգնաժամը: Այս վիճակը, երկար շարունակվելու դեպքում, ծանր հետևանքների է հանգեցնելու Արցախի շուրջ 120 000 հայ բնակչության, այդ  թվում՝ 30 հազար երեխաների համար՝ խաթարելով նրանց բնականոն կենսագործունեությունը, խախտելով մարդու մի շարք հիմնարար իրավունքներ:

     

Քաղաքական

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Հայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձ

Հայաստանում աշխատանքի են ընդունվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բավականին մեծ թվով անձինք։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search