Artsakhpress

Քաղաքական

Ադրբեջանի իրավախորհրդատուները ՄԱԿ-ի արդարադատության դատարանում պնդել են, թե պետությունը չի ղեկավարում «էկոակտիվիստների» ցույցը

Ադրբեջանի ներկայացուցիչ էլնուր Մամեդովը չի ընդունել Հայաստանի մեղադրանքները՝ դրանք անհիմն համարելով:

Ադրբեջանի իրավախորհրդատուները ՄԱԿ-ի արդարադատության դատարանում պնդել են, թե պետությունը չի ղեկավարում «էկոակտիվիստների» ցույցը

Ադրբեջանի իրավախորհրդատուները ՄԱԿ-ի արդարադատության դատարանում պնդել են, թե պետությունը չի ղեկավարում «էկոակտիվիստների» ցույցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ 1lurer.am-ի փոխանցմամբ, Ադրբեջանը պնդել է, թե իրենք չեն առաջացրել միջանցքով երթևեկության խոչընդոտ: Ադրբեջանի ներկայացուցիչը` որպես արդարացում, նշել է, թե Հայաստանում էլ 4 հազարից ավելի հկ-ներ կան ու որոշները պետական ֆինանսավորում ունեն, իսկ իրենց, այսպես կոչված ակտիվիստները, անկախ են, զինվորականներ չեն, պարզապես ժամանակին ծառայել են բանակում: Ներկայացուցիչը, սակայն, չի հերքել փաստը, որ բոլոր ակտիվիստները գրանցվում են պետական ապարատում՝ իբր նրանց անվտանգությունն ապահովելու նպատակով: Ադրբեջանի ներկայացուցիչը նշել է, թե իրենց կառավարությունը սատարում է բողոքի մասնակիցների գաղափարներին, բայց չի կազմակերպում այդ բողոքը:
Էլնուր Մամեդովը նաև նշել է՝ ինչո՞ւ է Հայաստանը հիմա ընդդեմ Ադրբեջանի հայց ներկայացրել, եթե հայտարարում է, թե, նրա ձևակերպմամբ, Ղարաբաղի ինքնահռչակ պաշտոնյաները պետք է բանակցեն Ադրբեջանի հետ:
Մամեդովն այնուհետև հայտարարել է՝ երբ Երևանը որոշի, որ սա իր խնդիրն է, Բաքուն պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ: Այս հայտարարությամբ, Ադրբեջանը, ըստ էության, վերահաստատել է Հայաստանի պնդումները, որ Լաչինը փակվել է բանակցություններում հայկական կողմի վրա ճնշում գործադրելու համար:
Իրար հետևից նաև Ադրբեջանի իրավախորհրդատուներն են պնդել, թե պետությունը չի ղեկավարում ցույցը և փորձել են սևացնել ռուս խաղաղապահներին` նշելով` նրանց պարտավորությունն է վերահսկողություն սահմանել միջանցքի վրա, հետևաբար խաղաղապահներն են խոչընդոտում միջանցքով ելումուտը, և ոչ՝ բողոքի մասնակիցները:
Ադրբեջանի իրավախորհրդատուներից մեկը մեջբերել է եռակողմ հայտարարությունը` նշելով, թե Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինով երթևեկության անվտանգությունը, ոչ թե այդ երթևեկության անընդհատությունը:
Այսպիսով Ադրբեջանը խնդրել է դատարանին մերժել Հայաստանի հայցը:
Այսօրվա նիստն ավարտվել է, դատարանը տեղեկացրել է, որ հնարավորին սեղմ ժամկետում կկայացնի հայցի վերաբերյալ որոշում:

     

Քաղաքական

Ինտեգրման օրակարգի ընդունումը կնշանակեր հրաժարում Արցախի բնիկ հայ ժողովրդի՝ Հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու իղձից. Մասիս Մայիլյան

Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, ԱՀ ԱԳ նախկին նախարար Մասիս Մայիլյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ միջազգայնորեն ճանաչված Լաչինի (Քաշաթաղի) միջանցքի ապօրինի շրջափակման 100-րդ օրվա վերաբերյալ՝ նշելով, որ  եզրույթների օգտագործումը կարևոր դեր է խաղում քաղաքականության մեջ, և դրանց չկշռադատված կիրառումն ունակ է կանխորոշելու բանակցությունների արդյունքները։

Արցախի հայերին անվտանգություն խոստացող Ալիևի խամաճիկը սպառնում է սպանել հայերին․ Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը

Ի հեճուկս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե Ադրբեջանը պատրաստ է իր օրենսդրության շրջանակներում ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները՝ Լաչինի միջանցքը արդեն 100 օր շարունակ փակ պահող այսպես կոչված բնապահպան ակտիվիստները հայերին սպանելու բացահայտ սպառնալիքներ են հնչեցնում։

Տնտեսական

Հասարակական

Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարը ներկայացրել է արդեն 100 օր  շարունակվող շրջափակման հետևանքներն ու խնդիրները

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման առաջին օրերից սկսած` կապված դիզվառելիքի ներկրման անհնարինության և այլ խնդիրների հետ, Ասկերանի շրջանում ևս  բազմաթիվ ագրոմիջոցառումներ հետաձգվեցին  կամ չեղարկվեցին:

Արցախի շրջափակման ընթացքում 422 անձինք վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ. ԿԽՄԿ-ն տվյալներ է ներկայացնում

Արցախը Մայր Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհի փակվելուց ի վեր ԿԽՄԿ առաքելության ջանքերով, ըստ մինչ այսօր հանրայնացված տվյալների,  422 անձինք վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ։

Շրջափակում, օր 100-րդ։ Չափար(լուսանկարներ)

Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Չափար համայնքում, գյուղտեխնիկայով պայմանավորված,  գարնանացանի աշխատանքները սահմանված ժամկետներում չեն ավարտվում:

Առաջիկա օրերին կմեկնարկի տնտեսվարող սուբյեկտների աջակցության հերթական ծրագիրը, գնաճի հեղինակ սուբյեկտները կզրկվեն դրանից․ Գուրգեն Ներսիսյան

Առաջիկա օրերին կմեկնարկի տնտեսվարող սուբյեկտների աջակցության հերթական ծրագիրը, գնաճի հեղինակ սուբյեկտները կզրկվեն դրանից։

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ներմուծված կարտոֆիլի սերմի ամբողջ խմբաքանակը քիմիական նյութերով հատուկ մշակված է. Գյուղնախարարությունը հորդորում է սննդի մեջ այն հանկարծ չօգտագործել

Նախագահ Հարությունյանը նոր նախարարի նշանակման մասին հրամանագիր է ստորագրել

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծը

ՌԴ խաղաղապահները կրկին հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել Արցախում

Ադրբեջանի գործողությունների պատճառով խիստ նվազել են Սարսանգի ջրային պաշարները

Ադրբեջանական դիրքերից կրակ է արձակվել խաղողայգիներում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. ՆԳՆ

Վթարի հետևանքով չորս զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց

Եվրոպական խորհրդարանը նոր զեկույցով դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան. Շահան Գանտահարյան

Պետք է թեթևացնել սոցիալապես անապահով քաղաքացիների կոմունալ ծառայությունների դիմաց ձևավորվող բեռը. Պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել

Search