Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ընդունել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնության և «Կանայք հանուն հայոց հայրենիքի» կազմակերպության պատվիրակություններին։
Սերգեյ Ղազարյանն ընդունել է ՀՀ հասարակական հատվածի ներկայացուցիչների

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության արտգործնախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակն ու այն հաղթահարելուն միտված հնարավոր քայլերը։