Artsakhpress

Քաղաքական

Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբանը ՄԱԿ-ի դատարանում փաստարկված ներկայացրել է Ադրբեջանի իրական նպատակները

Հայաստանի հայցը ներկայացնող փաստաբաններից Լոուրենս Մարտինը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ներկայացրեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման հիմնական նպատակները և այն համատեքստը, որում շրջափակումը տեղի է ունենում, մարդասիրական ծանրագույն հետևանքները, որոնք առաջանում են Ադրբեջանի գործողությունների պատճառով, ինչպես նաև հիմնավորեց, թե ինչո՞ւ Ադրբեջանի արդարացումներից ոչ մեկը վստահության արժանի չէ։

Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբանը ՄԱԿ-ի դատարանում փաստարկված ներկայացրել է Ադրբեջանի իրական նպատակները

Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբանը ՄԱԿ-ի դատարանում փաստարկված ներկայացրել է Ադրբեջանի իրական նպատակները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եկել ենք խնդրելու, որպեսզի հրատապ միջամտեք՝ վերջ տալով շարունակվող մարդասիրական աղետին։ Նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից ի վեր Լեռնային Ղարաբաղի բնակչությունը գրեթե ամբողջությամբ կտրված է արտաքին աշխարհից։ Նրանք շարունակում են զրկված մնալ սննդամթերքից, դեղորայքի հասանելիությունից և կյանքի համար անհրաժեշտ այլ պարագաների հասանելիությունից։ Եթե դատարանը արագ քայլեր չձեռնարկի,ապա նրանց կյանքը կլինի վտանգված»,-  Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցի լսումների ընթացքում ասաց Լոուրենս Մարտինը։
Փաստաբանը հիշեցրեց, որ տասնյակ հազարավոր էթնիկ հայեր հարկադրաբար տեղահանվեցին այն տարածքներից, որոնք Ադրբեջանը նվաճեց 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում։
«Մեկ հոգի անգամ չի կարողացել իր տուն վերադառնալ, և պատերազմը ավարտվեց, երբ Ռուսաստանի Դաշնությունը խաղաղապահների ուղարկեց տարածաշրջան։ Նույնիսկ այդ պարագայում Ադրբեջանը իրենից կախված ամեն ինչ արել է, որպեսզի այնտեղ մնացող էթնիկ հայերի կյանքը դարձնի անտանելի՝ հարձակվել է հայկական գյուղերի վրա՝ խախտելով հրադադարի պայմանագիրը, հարկադրաբար տեղահանել է բնակիչներին, այդ թվում՝ բոլոր հայերին Փարուխ, Բերձոր, Աղավնո և Սուս գյուղերից, ահաբեկել և սպանել է հայերին, որոնք պատահաբար իրենց առօրյա գործերով էին զբաղվում և անցնում Ադրբեջանի զինված ուժերի մոտակայքով։ Պարբերաբար և շարունակաբար ընդհատվում է գազի մատակարարումը, բջջային կապը և ինտերնետը։ Ադրբեջանը միշտ չի թաքցրել իր նպատակը։ Մայիսի 22-ին վետերանների համար Բաքվում նոր բնակհամալիրի բացման արարողության ժամանակ   Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասաց․ « Մեր հիմնական պարտքն էր վտարել հայերին մեր հողերից»։ Սա այն մարդն է, ով սիրում է հայերին անվանել շներ, վայրենիներ, բարբարոսներ»,- ասաց Մարտինը։
Փաստաբանի խոսքով՝ Արցախի շրջափակումը սկսվելուց երկու օր անց Լեռնային Ղարաբաղում իշխանությունները պատասխանեցին ցուցարարների պահանջներին՝ ասելով, որ միջազգային դիտորդներին թույլ կտրվի դիտարկել այն երկու հանքերը, որոնց, իբր, վերաբերվում են բողոքի ցույցերը, սակայն ցուցարարները նորանոր պահանջներ էին ներկայացնում, որոնք չէին վերաբերվում բնապահպանական խնդիրներին։
«Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ընդունեցին որոշում, որով թույլ տվեցին Ռուսաստանի և Ադրբեջանի դիտորդները մուտք գործեն, Ադրբեջանը չընդունեց դա, և երկու շաբաթ անց իշխանությունները ընդհանրապես դադարեցրեցին այդ երկու հանքերի գործունեությունը։ Շրջափակումը, սակայն, շարունակվում է և չի ավարտվում։ Ադրբեջանցիները բնապահպանական շատ ավելի ծանր խնդիրներ ունեն իրենց իսկ տների մոտ, որոնց մասին հարկ է մտածել։ Օրինակ՝ նավթի և գազի արդյունահանումը, շահագործումը, որոնք աղետալի բնապահպանական հետևանքների են հանգեցնում, այդ թվում՝ Կասպից ծովում: Բայց չգիտես ինչու Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը միակ տեղն է, որտեղ այսպես կոչված էկոակտիվիստները բողոքի ցույց են որոշել անցկացնել։ Ավելին, շրջափակման մեկնարկից կարճ ժամանակ անց ցուցարարները սկսեցին նորանոր պահանջներ ավելացնել, որոնք որևէ կապ չունեին իրենց այսպես կոչված բնապահպանական պահանջների հետ և ակնհայտորեն ավելի շատ տարածքային ինքնիշխանության հետ էին կապված․․․։ Իրականում այստեղ ի՞նչ է տեղի ունենում։ Ակնհայտ է՝ Ադրբեջանը փորձում է հասնել նրան, ինչն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անվանել է իր հիմնական պարտքը՝ վտարել հայերին Լեռնային Ղարաբաղից»,- եզրափակեց Մարտինը։

     

Քաղաքական

Կառավարությունը ղեկավարվում է իրավիճակի համակողմանի գնահատմամբ․ պետնախարարն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը

Օրեր առաջ զանգվածային լրատվամիջոցներով տարածվել էր Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկման ընթացքում Ռուբեն Վարդանյանի այն հայտարարությունը, որում վերջինս մասնավորապես նշել էր՝ «կտրոնները չեն աշխատում», «պաշտոնյաների հետ կապ ունեցող անձինք փող են աշխատում», «ստեղծված իրավիճակը օգտագործվում է մի քանի անձանց օգտին»:  

Ադրբեջանը դժգոհություն է հայտնել Լորան Վոքիեի և Արցախի արտգործնախարարի հանդիպման առնչությամբ

Ադրբեջանը դժգոհություն է հայտնել Ֆրանսիայից՝ Հայաստանում Արցախի մշտական ​​ներկայացուցչությունում Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեի եւ Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանի հանդիպման պատճառով։

Պատրաստ եմ Արցախում ծառայել՝ անկախ որևէ պաշտոնից և դիրքից․ Արթուր Դավթյանի հարցազրույցը

Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը այս օրերին Արցախում է, դրան զուգահեռ մամուլում լուրեր են շրջանառվում, որ նա նշանակվելու է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ։

Տնտեսական

Հասարակական

Տեղ-Կոռնիձոր հատվածում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներն իրականացրել են սահմանի ճշգրտման աշխատանքներ․ ՀՀ ԱԱԾ

Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները, իրականացվել է սահմանի ճշգրտման աշխատանքներ:

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ղազարոսի հարության հիշատակի օրը

Մեծ Պահքի 41-րդ օրը Հայաստանյայց Առաքելական եկեղեցու օրացույցում Ղազարոսի հարության հիշատակի օրն է:

Կարմի խաչի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ 12 բուժառու տեղափոխվել է ՀՀ ԲԿ-ներ.ԱՆ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 12 անձ այսօր՝ ապրիլի 1-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ  մասնագիտացված բժշկական կենտրոններ։

ԿԳՄՍ նախարարը խորհրդակցություն է հրավիրել դպրոցներում կարգապահության պատշաճ կազմակերպման օրակարգով

Մարտի 30-ին Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանը հրավիրել  էր ավագ խորհրդակցություն, որին մասնակցում էին հանրակրթության ոլորտի պատասխանատուներ, հանրակրթական հաստատությունների տնօրեններ, ԱՀ ՆԳՆ ոստիկանության  Ստեփանակերտի վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Բորիս Ջալավյանը, անչափահասների գործերով ոստիկանության տեսուչներ, ԱՀ ոստիկանության ներկայացուցիչներ, ԱՀ հանրային խորհրդի ներկայացուցիչներ և ՀԱՍԵ Արցախի թեմի հոգևոր հայրեր։    

Ռազմական

ՀՀ հարավարևելյան ուղղությամբ ՀՀ ԶՈՒ մեկ զինծառայողի սպանության և մեկ զինծառայողի սպանության փորձի դեպքերի առթիվ քրեական վարույթներ են նախաձեռնվել

Հաղորդումներ են ստացվել այն մասին, որ 2023թ․ մարտի 31-ին ժամը 21:50-ից 22։00-ն ընկած ժամանակահատվածի սահմաններում ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքի տարածքում հրազենային վիրավորումներ են ստացել մեկ պայմանագրային և մեկ ժամկետային զինծառայող, որոնց հետևանքով ժամկետային զինծառայողը՝ Հրաչյա Սարուխանյանը, ստացած՝ կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներից մահացել է։

Ստորագրվել է հայ-հունական ռազմական համագործակցության 2023թ. ծրագիրը

ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի Միջազգային կապերի վարչության պետ, բրիգադի գեներալ Վասիլիոս Ցամին ստորագրել են հայ-հունական ռազմական համագործակցության 2023թ. ծրագիրը:

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Առաջիկայում մեկնարկելու են որոշ ապրանքների գնման համար նախատեսված նոր կտրոնների տրամադրման աշխատանքները

Մեկնարկել է երկրորդ միջոցառման շրջանակներում դրամական աջակցության վճարման գործընթացի երրորդ փուլը

Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ

ԼՂ Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմը խախտվել է. ՌԴ ՊՆ

Հանրապետության նախագահի գլխավորությամբ անցկացվել է Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ

Հայաստան-Արցախ այլընտրանքային ճանապարհն ապրիլի 1-ից պատրաստ կլինի շահագործման. ՏԿԵՆ խոսնակ

Մեկնարկել է սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման չորրորդ միջոցառումը

Խելքի եկե´ք, զսպեք ձեր մեջ անիծված եղանակով հարստանալու տենչը․ ԱԺ նախագահ

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր

Search