Artsakhpress

Հասարակական

Պիկետ Թբիլիսիում՝ Լեռնային Ղարաբաղի հարցում Վրաստանում գործող լրատվականների լռության դեմ

Հունվարի 27-ին «Վրաստանի երիտասարդական միության» մի խումբ անդամներ Վրաստանի հանրային հեռարձակողի մոտ պիկետ են անցկացվել՝ բողոքելով Վրաստանում գործող հիմնական լրատվականների լռության դեմ:

Պիկետ Թբիլիսիում՝ Լեռնային Ղարաբաղի հարցում Վրաստանում գործող լրատվականների լռության դեմ

Պիկետ Թբիլիսիում՝ Լեռնային Ղարաբաղի հարցում Վրաստանում գործող լրատվականների լռության դեմ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է «Վրաստանի հայ համայնք» հասրարկական կազմակերպությունը, փխանցում է aliq.ge-ն:
Հայտարարության համաձայն, դեկտեմբերի 26-ին, «Րաֆֆի» ուսանողական միության անդամները Վրաստանում գործող մոտավորապես 20 խոշոր ԶԼՄ-ներին հանձնել են՝ պատմական գրքեր Արցախի մասին, ՄԱԿ-ի տասնյակ երկրների ներկայացուցիչների, նաև այլ առաջատար երկրների արձագանքը՝ ուղղված Ադրբեջանին և «Վրաստանի հայ համայնք»-ի բաց նամակը՝ կոչ անելով հասարակությանը ներկայացնել, թե ինչ է կատարվում Արցախում 120 հազար մարդու՝ Ադրբեջանի կողմից նպատակաուղղված ցեղասպանության մասին։
«Ցավոք, պետք է նշել, որ բացի մի քանի լրատվականի, հիմնական խոշոր լրատվամիջոցները նախընտրել են լիարժեք չլուսաբանել տեղի ունեցողը:
Նաև, մի քանի օր առաջ, Թբիլիսիի տարբեր կամուրջներին հայ երիտասարդները Արցախի շրջափակման վերաբերյալ մեծ պաստառ են փակցրել՝ գրավելով Թբիլիսիի բնակիչների ուշադրությունը», — նշված է տարածած հաղորդագրության մեջ:

     

Քաղաքական

Տնտեսական

Ներմուծված կարտոֆիլի սերմի ամբողջ խմբաքանակը քիմիական նյութերով հատուկ մշակված է. Գյուղնախարարությունը հորդորում է սննդի մեջ այն հանկարծ չօգտագործել

Հաշվի առնելով շրջանառվող լուրերն առ այն, որ Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից ձեռք բերված կարտոֆիլի սերմը որոշ շահառուներ օգտագործում կամ վաճառում են սննդում օգտագործելու նպատակով, Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը հայտարարություն է տարածել:

Պետք է թեթևացնել սոցիալապես անապահով քաղաքացիների կոմունալ ծառայությունների դիմաց ձևավորվող բեռը. Պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել

Պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր՝ մարտի 17-ին, խորհրդակցություն է անցկացրել Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի ու նախարարության ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ:

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ներմուծված կարտոֆիլի սերմի ամբողջ խմբաքանակը քիմիական նյութերով հատուկ մշակված է. Գյուղնախարարությունը հորդորում է սննդի մեջ այն հանկարծ չօգտագործել

Նախագահ Հարությունյանը նոր նախարարի նշանակման մասին հրամանագիր է ստորագրել

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծը

ՌԴ խաղաղապահները կրկին հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել Արցախում

Ադրբեջանի գործողությունների պատճառով խիստ նվազել են Սարսանգի ջրային պաշարները

Ադրբեջանական դիրքերից կրակ է արձակվել խաղողայգիներում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. ՆԳՆ

Եվրոպական խորհրդարանը նոր զեկույցով դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան. Շահան Գանտահարյան

Վթարի հետևանքով չորս զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց

Պետք է թեթևացնել սոցիալապես անապահով քաղաքացիների կոմունալ ծառայությունների դիմաց ձևավորվող բեռը. Պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել

Search