Artsakhpress

Տնտեսական

Փոխարժեքները Հայաստանում. դրամն արժևորվել է այլ արժույթների նկատմամբ

Հայաստանի արժույթի շուկայում դրամն ամրապնդվել է այլ արժույթների նկատմամբ։

Փոխարժեքները Հայաստանում. դրամն արժևորվել է այլ արժույթների նկատմամբ

Փոխարժեքները Հայաստանում. դրամն արժևորվել է այլ արժույթների նկատմամբ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։

Ըստ այդ տվյալների՝ հունվարի 28-ի առավոտից երկրի առևտրային բանկերը ԱՄՆ դոլարը գնում են 391,64 դրամ միջին կշռված գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթը արժեզրկվել է 0,16 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 397.94 դրամ միջին կշռված գնով, երեկվա համեմատ դոլարն արժեզրկվել է 0.08 դրամով։

Եվրոյի միջին կշռված փոխարժեքը առքի ժամանակ 420.25 դրամ է, այն արժեզրկվել է 1.76 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 435,97 դրամ միջին կշռված գնով, ինչը 1,19 դրամով պակաս է նախորդ օրը առևտրային բանկերի առաջարկած գնից։ Ռուսական ռուբլու առքի միջին կշռված գինը մնացել է անփոփոխ և կազմել 5,50 դրամ։

Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5.92 դրամ միջին կշռված գնով, գինը նույնպես մնացել է անփոփոխ հունվարի 27-ին առաջարկված գնի համեմատ։

Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 474.69 դրամ միջին կշռված գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ արժեզրկվել է 0.59 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին կշռված փոխարժեքը երեկվա համեմատ մնացել է անփոփոխ՝ կազմելով 501,44 դրամ։


     

Քաղաքական

Տնտեսական

Ներմուծված կարտոֆիլի սերմի ամբողջ խմբաքանակը քիմիական նյութերով հատուկ մշակված է. Գյուղնախարարությունը հորդորում է սննդի մեջ այն հանկարծ չօգտագործել

Հաշվի առնելով շրջանառվող լուրերն առ այն, որ Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից ձեռք բերված կարտոֆիլի սերմը որոշ շահառուներ օգտագործում կամ վաճառում են սննդում օգտագործելու նպատակով, Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը հայտարարություն է տարածել:

Պետք է թեթևացնել սոցիալապես անապահով քաղաքացիների կոմունալ ծառայությունների դիմաց ձևավորվող բեռը. Պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել

Պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր՝ մարտի 17-ին, խորհրդակցություն է անցկացրել Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի ու նախարարության ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ:

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ներմուծված կարտոֆիլի սերմի ամբողջ խմբաքանակը քիմիական նյութերով հատուկ մշակված է. Գյուղնախարարությունը հորդորում է սննդի մեջ այն հանկարծ չօգտագործել

Նախագահ Հարությունյանը նոր նախարարի նշանակման մասին հրամանագիր է ստորագրել

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծը

ՌԴ խաղաղապահները կրկին հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել Արցախում

Ադրբեջանի գործողությունների պատճառով խիստ նվազել են Սարսանգի ջրային պաշարները

Ադրբեջանական դիրքերից կրակ է արձակվել խաղողայգիներում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. ՆԳՆ

Եվրոպական խորհրդարանը նոր զեկույցով դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան. Շահան Գանտահարյան

Վթարի հետևանքով չորս զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց

Պետք է թեթևացնել սոցիալապես անապահով քաղաքացիների կոմունալ ծառայությունների դիմաց ձևավորվող բեռը. Պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել

Search