Artsakhpress

Քաղաքական

120 հազար մարդ սովի է մատնվում, սպասում ենք միջազգային հանրության արձագանքին․ Վարդանյանը՝ ԵԽԽՎ-ում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը ուշադրություն հրավիրեց Ադրբեջանի նախագահի հռետորաբանության, Լաչինի միջանցքի փակման հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների վրա՝ հիշեցնելով, որ Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչները ևս պաշտպանված են կազմակերպության ներքո, բոլոր քաղաքացիները պետք է ունենան մարդու իրավունքների նույն երաշխիքները։

120 հազար մարդ սովի է մատնվում, սպասում ենք միջազգային հանրության արձագանքին․ Վարդանյանը՝ ԵԽԽՎ-ում

120 հազար մարդ սովի է մատնվում, սպասում ենք միջազգային հանրության արձագանքին․ Վարդանյանը՝ ԵԽԽՎ-ում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍՎարդանյանն իր ելույթում շեշտեց, որ, ցավոք, որոշ անդամ երկրներ դեռ շարունակում են վարքագիծ, որն այս կազմակերպության արժեքներին համապատասխան չէ։
Ապա պատգամավորը մեջբերեց Ադրբեջանի նախագահ Ալիևի խոսքերն առ այն, որ, եթե «հայկական կողմը չի ուզում նրանց պայմաններով խաղաղության պայմանագիր, ապա իրենց սահմանները կլինեն այնտեղ, որտեղ մենք կուզենք»։
«Կներեք, բայց սա Եվրոպայի խորհրդի հռետորաբանություն չէ, սա Եվրոպայի խորհրդի շրջանակում ստանձնած պարտավորություն չի կարելի համարել։ Հենց այս պահին, երբ մենք այստեղ հարմարավետ քննարկում ենք մարդու իրավունոքների պաշտպանությանն առնչվող հարցերը, 120 հազար մարդ, որոնք պաշտպանված են այս կազմակերպության, այս վեհաժողովի, Մարդու իրավունքների եվրոպական հանձնաժողովի ներքո, սովի են մատնվում։ Եվ մենք միջազգային հանրությունից սպասում ենք որևէ արձագանքի»,-ասաց Վարդանյանը։
Նա ընդգծեց՝ կազմակերպությունը պետք է ունենա նույն ստանդարտները բոլոր երկրների նկատմամբ, քանի որ բոլոր քաղաքացիները, որոնք պաշտպանված են եվրոպական կոնվենցիայով, պետք է ունենան մարդու իրավունքների նույն երաշխիքները և պետք է օգտվեն ժողովրդավարության արժեքներից:

     

Քաղաքական

Ինտեգրման օրակարգի ընդունումը կնշանակեր հրաժարում Արցախի բնիկ հայ ժողովրդի՝ Հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու իղձից. Մասիս Մայիլյան

Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, ԱՀ ԱԳ նախկին նախարար Մասիս Մայիլյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ միջազգայնորեն ճանաչված Լաչինի (Քաշաթաղի) միջանցքի ապօրինի շրջափակման 100-րդ օրվա վերաբերյալ՝ նշելով, որ  եզրույթների օգտագործումը կարևոր դեր է խաղում քաղաքականության մեջ, և դրանց չկշռադատված կիրառումն ունակ է կանխորոշելու բանակցությունների արդյունքները։

Արցախի հայերին անվտանգություն խոստացող Ալիևի խամաճիկը սպառնում է սպանել հայերին․ Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը

Ի հեճուկս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե Ադրբեջանը պատրաստ է իր օրենսդրության շրջանակներում ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները՝ Լաչինի միջանցքը արդեն 100 օր շարունակ փակ պահող այսպես կոչված բնապահպան ակտիվիստները հայերին սպանելու բացահայտ սպառնալիքներ են հնչեցնում։

Տնտեսական

Հասարակական

Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարը ներկայացրել է արդեն 100 օր  շարունակվող շրջափակման հետևանքներն ու խնդիրները

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման առաջին օրերից սկսած` կապված դիզվառելիքի ներկրման անհնարինության և այլ խնդիրների հետ, Ասկերանի շրջանում ևս  բազմաթիվ ագրոմիջոցառումներ հետաձգվեցին  կամ չեղարկվեցին:

Արցախի շրջափակման ընթացքում 422 անձինք վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ. ԿԽՄԿ-ն տվյալներ է ներկայացնում

Արցախը Մայր Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհի փակվելուց ի վեր ԿԽՄԿ առաքելության ջանքերով, ըստ մինչ այսօր հանրայնացված տվյալների,  422 անձինք վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ։

Շրջափակում, օր 100-րդ։ Չափար(լուսանկարներ)

Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Չափար համայնքում, գյուղտեխնիկայով պայմանավորված,  գարնանացանի աշխատանքները սահմանված ժամկետներում չեն ավարտվում:

Առաջիկա օրերին կմեկնարկի տնտեսվարող սուբյեկտների աջակցության հերթական ծրագիրը, գնաճի հեղինակ սուբյեկտները կզրկվեն դրանից․ Գուրգեն Ներսիսյան

Առաջիկա օրերին կմեկնարկի տնտեսվարող սուբյեկտների աջակցության հերթական ծրագիրը, գնաճի հեղինակ սուբյեկտները կզրկվեն դրանից։

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ներմուծված կարտոֆիլի սերմի ամբողջ խմբաքանակը քիմիական նյութերով հատուկ մշակված է. Գյուղնախարարությունը հորդորում է սննդի մեջ այն հանկարծ չօգտագործել

Նախագահ Հարությունյանը նոր նախարարի նշանակման մասին հրամանագիր է ստորագրել

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծը

ՌԴ խաղաղապահները կրկին հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել Արցախում

Ադրբեջանի գործողությունների պատճառով խիստ նվազել են Սարսանգի ջրային պաշարները

Ադրբեջանական դիրքերից կրակ է արձակվել խաղողայգիներում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. ՆԳՆ

Վթարի հետևանքով չորս զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց

Եվրոպական խորհրդարանը նոր զեկույցով դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան. Շահան Գանտահարյան

Պետք է թեթևացնել սոցիալապես անապահով քաղաքացիների կոմունալ ծառայությունների դիմաց ձևավորվող բեռը. Պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել

Search