Artsakhpress

Հասարակական

Կկազմակերպվեն ուսանողների հանդիպումներ Արդարադատության նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների պատասխանատուների հետ

Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգի աշխատողի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում գերատեսչությունը համակարգի աշխատանքների առանձնահատկություններով հետաքրքրված ուսանողներին հրավիրում է հունվարի 31-ից մինչև փետրվարի 2-ը ներառյալ մասնակցելու հանդիպումների քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների, նոտարական գրասենյակների, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, հարկադիր կատարման ծառայության, պետական արխիվի, դատական փորձաքննությունների լաբորատորիայի պատասխանատուների հետ:

Կկազմակերպվեն ուսանողների հանդիպումներ Արդարադատության նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների պատասխանատուների հետ

Կկազմակերպվեն ուսանողների հանդիպումներ Արդարադատության նախարարության  կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների պատասխանատուների հետ

Այս մասին «Արցապրես»-ին տեղեկացրել են Արցախի Հանրապետության Արդարադատության նախարարությունից՝ մանրամասնելով, որ հանդիպումների ընթացքում ջերմ և անմիջական մթնոլորտում ուսանողներին հնարավորություն կտրվի ծանոթանալու կոնկրետ ոլորտի աշխատանքի առանձնահատկություններին: « Այս հնարավորությունից օգտվել ցանկացող ուսանողներին խնդրում ենք մինչև սույն թվականի հունվարի 30-ը զանգահարել (047) 942659 հեռախոսահամարին կամ հայտեր ներկայացնել minjustnkr@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ նշելով ուսանողի ԱԱՀ, կոնտակտային տվյալները, ԲՈՒՀ-ը, համակարգի՝ նախընտրած ուղղությունը»,-նշել են նախարարությունից՝ հավելելով, որ հանդիպումների ժամանակացույցի մասին լրացուցիչ կիրազեկվի:


     

Քաղաքական

Ինտեգրման օրակարգի ընդունումը կնշանակեր հրաժարում Արցախի բնիկ հայ ժողովրդի՝ Հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու իղձից. Մասիս Մայիլյան

Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, ԱՀ ԱԳ նախկին նախարար Մասիս Մայիլյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ միջազգայնորեն ճանաչված Լաչինի (Քաշաթաղի) միջանցքի ապօրինի շրջափակման 100-րդ օրվա վերաբերյալ՝ նշելով, որ  եզրույթների օգտագործումը կարևոր դեր է խաղում քաղաքականության մեջ, և դրանց չկշռադատված կիրառումն ունակ է կանխորոշելու բանակցությունների արդյունքները։

Արցախի հայերին անվտանգություն խոստացող Ալիևի խամաճիկը սպառնում է սպանել հայերին․ Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը

Ի հեճուկս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե Ադրբեջանը պատրաստ է իր օրենսդրության շրջանակներում ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները՝ Լաչինի միջանցքը արդեն 100 օր շարունակ փակ պահող այսպես կոչված բնապահպան ակտիվիստները հայերին սպանելու բացահայտ սպառնալիքներ են հնչեցնում։

Տնտեսական

Հասարակական

Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարը ներկայացրել է արդեն 100 օր  շարունակվող շրջափակման հետևանքներն ու խնդիրները

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման առաջին օրերից սկսած` կապված դիզվառելիքի ներկրման անհնարինության և այլ խնդիրների հետ, Ասկերանի շրջանում ևս  բազմաթիվ ագրոմիջոցառումներ հետաձգվեցին  կամ չեղարկվեցին:

Արցախի շրջափակման ընթացքում 422 անձինք վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ. ԿԽՄԿ-ն տվյալներ է ներկայացնում

Արցախը Մայր Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհի փակվելուց ի վեր ԿԽՄԿ առաքելության ջանքերով, ըստ մինչ այսօր հանրայնացված տվյալների,  422 անձինք վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ։

Շրջափակում, օր 100-րդ։ Չափար(լուսանկարներ)

Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Չափար համայնքում, գյուղտեխնիկայով պայմանավորված,  գարնանացանի աշխատանքները սահմանված ժամկետներում չեն ավարտվում:

Առաջիկա օրերին կմեկնարկի տնտեսվարող սուբյեկտների աջակցության հերթական ծրագիրը, գնաճի հեղինակ սուբյեկտները կզրկվեն դրանից․ Գուրգեն Ներսիսյան

Առաջիկա օրերին կմեկնարկի տնտեսվարող սուբյեկտների աջակցության հերթական ծրագիրը, գնաճի հեղինակ սուբյեկտները կզրկվեն դրանից։

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ներմուծված կարտոֆիլի սերմի ամբողջ խմբաքանակը քիմիական նյութերով հատուկ մշակված է. Գյուղնախարարությունը հորդորում է սննդի մեջ այն հանկարծ չօգտագործել

Նախագահ Հարությունյանը նոր նախարարի նշանակման մասին հրամանագիր է ստորագրել

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծը

ՌԴ խաղաղապահները կրկին հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել Արցախում

Ադրբեջանի գործողությունների պատճառով խիստ նվազել են Սարսանգի ջրային պաշարները

Ադրբեջանական դիրքերից կրակ է արձակվել խաղողայգիներում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. ՆԳՆ

Վթարի հետևանքով չորս զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց

Եվրոպական խորհրդարանը նոր զեկույցով դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան. Շահան Գանտահարյան

Պետք է թեթևացնել սոցիալապես անապահով քաղաքացիների կոմունալ ծառայությունների դիմաց ձևավորվող բեռը. Պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել

Search