Բոլոր այն հարկ վճարողները, որոնք հանրապետությունում էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների պատճառով չունեն ինտերնետ հասանելիություն, կարող են այցելել Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ուսումնական սրահ՝ Ստեփանակերտի Տիգրան Մեծի 16 հասցեով, իսկ ԱՀ շրջաններում գործող հարկ վճարողները՝ հաշվառման վայրի հարկային մարմիններ և այնտեղից ներկայացնել հաշվարկ-հաշվետվությունները կամ դուրս գրել հարկային հաշիվները: