Artsakhpress

Ռազմական

Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 224 զոհ, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ամփոփվել են 2022թ. սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ռազմական ագրեսիայի առթիվ իրականացվող քննության արդյունքները։

Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 224 զոհ, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են

Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 224 զոհ, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն:
Ըստ այդմ, նշված ագրեսիայի ակտի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 149-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի մեկուկես տասնյակ համայնքներում կատարվել է շուրջ 100 դեպքի վայրի զննություն։ Դրանց արդյունքում, ինչպես նաև մինչ այժմ կատարված քննության նախնական տվյալներով պարզվել են համայնքներին պատճառված վնասները. ավերված կամ վնասված համայնքապետքոարանի շենք, հրշեջ փրկարական ջոկատի շենք, դպրոց, 3 հյուրատուն,  հանդիսությունների  սրահ, 100-ից ավելի սեփական բնակելի տուն, անասնագոմեր, ջերմոց, մեկ տասնյակի հասնող քաղաքացիական ավտոմեքենաներ, ավտոճանապարհներ, այրված խոտածածկ և անտառածածկ մեծ տարածքներ, պտղատու այգի, և այլն։
Բացի այդ, վնասվել են նշված մարզերում տեղակայված 6 զորամաս, ռազմական օբյեկտներ և տեխնիկա, այդ թվում՝ բուժծառայության 2 ավտոմեքենա: Քրեական վարույթի շրջանակում նշանակվել են ավելի քան 7 տասնյակ դատա-պայթյունատեխնիկական, հրդեհատեխնիկական, շինարարա-տեխնիկական, ապրանքագիտական հանձնաժողովային համալիր, ինչպես նաև բուսաբանական փորձաքննություններ:
Նախաքննության ընթացքում տուժող են ճանաչվել և հարցաքննվել 600-ից ավել անձինք, հարցաքննվել են 1000-ից ավելի վկաներ, նշանակվել են 224 դիակի դատաբժշկական փորձաքննություններ, ինչպես նաև 98 դատագենետիկական և 350-ից ավել դատաբժշկական փորձաքննություններ:
 Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ադրբեջանի կողմից իրականացրած ագրեսիայի հետևանքով հայկական կողմից զոհվել է 224 անձ, այդ թվում՝ 3 քաղաքացիական անձ, անհայտ է 3 զինծառայողի գտնվելու վայրը։
ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված այդ ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից կատարված տարբեր հանցագործությունների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում նախաձեռնվել է ևս 23 քրեական վարույթ, որոնք միացվել մեկ վարույթում:
Մասնավորապես, քննության առարկա են՝
  • ադրբեջանական զինծառայողների, կողմից մարտադաշտում սպանված հայ զիծառայողների (այդ թվում նաև կին) դիակներն անարգելու դեպքերը,
  • միջազգային իրավունքով պաշտպանությունից օգտվող, ռազմագերու կարգավիճակում գտնվող ՀՀ զինված ուժերի երկու տասնյակից ավելի զինծառայողների հանդեպ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու՝ ծաղրելու, սեռական բնույթի հայհոյանքներ և այլ վիրավորական արտահայտություններ հնչեցնելու եղանակով նրանց պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու, խոշտանգելու և անմարդկային վերաբերմունք դրսևորելու դեպքը,
  • գերության մեջ գտնվող ՀՀ ԶՈՒ զինծառայողին բռնության ենթարկելու, խոշտանգելու և սպանելու փաստերը,
  • տարածված տեսագրությամբ արձանագրված՝ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից ռազմական ագրեսիայի ընթացքում մի խումբ գերի հայ զինծառայողների ուղղությամբ կրակահերթ արձակելու և սպանելու փաստը,
  • հայ վիրավոր զինծառայողների նկատմամբ բռնություն կիրառելու մասին վկայող տեսաձայնագրությունը, որը, ինչպես պարզել է նախաքննությունը, կատարվել է 13.09.2022թ. ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության ներքո գտնվող, սակայն ռազմական գործողության արդյունքում բռնազավթված մարտական դիրքի գետնատնակում: Նախաքննությամբ նույնականացված՝ տեսանյութում պատկերված ռազմագերու կարգավիճակում գտնվող դեռևս ողջ ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների սպանված մարմինները հետագայում փոխանցվել են հայկական կողմին։
  • Քննության առարկա են նաև Ադրբեջանական ԶՈՒ զինծառայողների կողմից ՀՀ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ և Սյունիքի մարզի Գորհայք համայնքների, Գեղարքունիքի մարզի մի շարք բնակիչներին պատկանող խոշոր չափերով գույքերը՝ կացարանները, անասունները և ավտոմեքենաները, ՀՀ ՊՆ մի շարք զորամասերի հաշվեկշռում գտնվող առանձնապես խոշոր չափերով գույքերը, ռազմական անհրաժեշտությամբ չպայմանավորված, ապօրինի, կամայական ոչնչացնելու և հափշտակելու դեպքերը։
  • Քննության առարկա է նաև հակառակորդի կողմից գրավված մարտական դիրքերից զոհված հայ զինծառայողների դիերը դուրս բերելու նպատակով կազմված խմբի 4 հայ անդամներին 09.2022թ-ին ետ վերադառնալ չթույլատրելու դեպքը (բանակցություններից հետո վերջիններս վերադարձվեցին հայկական կողմին):
Քրեական միասնական վարույթի շրջանակնում շարունակվում են հսկայածավալ քննչական, վարութային, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործություն կատարած Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների նույնականացման, նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, կատարված ռազմական հանցագործությունների ողջ պատկերն ամբողջացնելու նպատակով։   
Բացի վերոնշյալը, չնայած ՀՀ տարածքային ամբողջականության դեմ իրականացված նշված ռազմական ագրեսիայի ընթացքում ՀՀ զինված ուժերի կողմից կազմակերպված ուժեղ դիմադրության ցուցաբերմանը, ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչությունում քննության առարկա են դարձվել նաև ՀՀ զինված ուժերի որոշ ներկայացուցիչների առանձին գործողություններ՝ կապված մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու, կյանքի կամ առողջության համար վտանգավոր վիճակում գտնվող և ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված անձին անօգնական վիճակում թողնելու, մարտի պարագայում ծառայողական պարտականությունները չկատարելու, զինծառայությունից ժամանակավորապես խուսափելու նպատակով ժամանակին ծառայության վայր չներկայանալու, ծառայողական ռազմական գույքը կորցնելու  և այլնի հետ։
Նման դեպքերի առթիվ նախաձեռնվել է 22 քրեական վարույթ, որոնց շրջանակներում մեղադրանքներ են ներկայացվել 16 զինծառայողների, որոնցից 6-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, իսկ մնացածի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։ Նշված քրեական վարույթներից 6-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, մյուսներով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search