Artsakhpress

Հարցազրույց

Մենք չենք հասկանում Ադրբեջանի նախագահի քննադատությունը. Ֆրանսիայի ԱԺ նախագահ

Ֆրանսիայի նպատակն է գործել՝ ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացի, միջազգային հանրությանը միավորել՝ ի շահ խաղաղ կարգավորման, որը պետք է ներառի Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության պահպանումը: Բացի այդ, Ֆրանսիան կարևորում է այն գործողությունների իրականացումը, որոնք կբերեն խաղաղության հաստատման, մասնավորապես՝ Լաչինի միջանցքի բացումը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակումը:

Մենք չենք հասկանում Ադրբեջանի նախագահի քննադատությունը. Ֆրանսիայի ԱԺ նախագահ

Մենք չենք հասկանում Ադրբեջանի նախագահի քննադատությունը. Ֆրանսիայի ԱԺ նախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին հայտարարեց Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն, որի գլխավորած պատվիրակությունն օրերս Երևանում էր:
- Տիկին Յաել Բրաուն-Պիվե, ինչպես հայտնել էիք Ձեր թվիթերյան գրառմամբ՝ Հայաստան եք եկել Ֆրանսիայի Ազգային ժողովի աջակցությունը վերահաստատելու նպատակով: Գիտեք՝ հիմա դժվարին ժամանակներ են հայ ժողովրդի համար. Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ինչի արդյունքում լուրջ հումանիտար խնդիրներ են ծառացել: Ի՞նչ դերակատարում կարող է ունենալ Ֆրանսիան՝ ստիպելու Ադրբեջանին բացել միջանցքը, միջազգային հանրության արձագանքն ինչպիսի՞ն պետք է լինի: Եվ ինչպե՞ս եք վերաբերվում Ֆրանսիայի հասցեին հնչեցված՝ Ադրբեջանի նախագահ Ալիևի քննադատություններին:

-Ես այստեղ եմ եկել խորհրդարանական պատվիրակությամբ, որպեսզի անցյալ տարվա նոյեմբերին մեր ընդունած բանաձևից հետո վերահաստատենք մեր համերաշխությունն ու եղբայրությունը Հայաստանին  և Հայաստանի ժողովրդին: Ֆրանսիան խստորեն դատապարտել է Լաչինի միջանցքի փակումը, ինչպես նաև Հայաստանի տարածքային ամբողջականության ոտնահարումները: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՄԱԿ -ի անվտանգության խորհրդի նիստի շրջանակներում երկու անգամ նախաձեռնել է Հայաստանի այս իրավիճակի վերաբերյալ հարցի քննարկում: Անցյալ տարվա հոկտեմբերին նրա նախաձեռնությամբ Պրահայում տեղի է ունեցել քառակողմ հանդիպումը, որի արդյունքում որոշակի համաձայնություն է  ստացվել: Այսինքն՝ Ֆրանսիայի ջանքերը սահմանափակվում են ոչ միայն մեր հայտարարած, մեր ցուցաբերած համերաշխությամբ, այլ նաև շատ կոնկրետ գործողություններով՝ միջազգային ամենաբարձր մակարդակով, որոնց նպատակն է այս  տարածաշրջանում վերահաստատել խաղաղություն: Հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած այս հանդիպման արդյունքներից մեկն է նաև ԵՄ-ի դիտորդական խմբի տեղակայումը Հայաստանի սահմանի երկայնքով, որը թույլ տվեց մեղմել լարվածությունը: Կարծում եմ, որ Եվրամիության հետ պետք է շարունակել այս ուղղությամբ ջանքերը: Այդ առումով մենք չենք հասկանում Ադրբեջանի նախագահ Ալիևի քննադատությունը, որովհետև Ֆրանսիան միշտ ցանկացել է գործել՝ ի նպաստ խաղաղության հաստատման գործընթացի, ի նպաստ նրա, որ Հարավային Կովկասում իրավիճակը կայունանա, Հարավային Կովկասը դառնա կայուն տարածաշրջան: Եվ կարծում ենք, որ Ադրբեջանը նույնպես կիսում է խաղաղության հաստատման այս նպատակը, ուստի պետք է իրականացնել այն գործողությունները, որոնք կբերեն այդ խաղաղության հաստատմանը, մասնավորապես՝ բացել Լաչինի միջանցքը և ազատել ռազմագերիներին, որոնք դեռ պահվում են Ադրբեջանում: Մենք միշտ պատրաստ ենք քննարկել բոլոր կողմերի հետ, քանի որ կարծում ենք, որ միայն խաղաղությունը կարող է տարածաշրջանում ապահովել շարունակական կայունություն:
                       
-Ֆրանսիայի Ազգային ժողովը նախորդ տարեվերջին ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։ Սակայն ավելի ուշ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարեց, որ ընդունված բանաձևի տեքստը երկրի կառավարության պաշտոնական դիրքորոշումը չէ։ Այս պարագայում ի՞նչ ուժ ունի ընդունված բանաձևը: Իսկ ի՞նչ գործնական քայլեր կարելի է ակնկալել Ֆրանսիայի կառավարությունից՝ ստիպելու Ադրբեջանին, օրինակ, դուրս գալ Հայաստանի սուվերեն տարածքից, ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և այլն: 
-Իսկապես Ազգային ժողովի դիրքորոշումն անկախ դիրքորոշում է: Այն ներկայացնում է պատգամավորների դիրքորոշումը: Եվ նույնիսկ, եթե այն միաձայն է ընդունվել, այնուամենայնիվ կառավարության համար պարտավորեցնող չէ: Եվ կառավարությունը կարող է իր պատկերացումներն ունենալ ու ամբողջությամբ չկիսել այն ամենը, ինչ ասվել է բանաձևում: Բնականաբար, մեր և կառավարության նպատակները նույնն են, եթե նույնիսկ եղանակները տարբեր լինեն: Մենք նախևառաջ շարունակում ենք երկխոսությունը կառավարության հետ, որպեսզի հասնենք համատեղ համաձայնության, բայց նպատակները մեկն են, այն է՝ տարածաշրջանում հասնել խաղաղության հաստատման այն միջոցներով, որ մենք ունենք մեր տրամադրության տակ և հաշվի առնելով այն տեղն ու դերը, որ մենք ունենք: Բայց, ինչպես գիտեք, Ֆրանսիան գործում է շատ տարբեր հարթակներում՝ լինեն երկկողմ հարաբերությունները, բազմակողմ հարաբերությունները եվրոպական հարթակներում: Եվ նպատակն է միջազգային համայնքին, միջազգային հանրությանը միավորել՝ ի շահ այս հարցի խաղաղ կարգավորման: Եվ այդ կարգավորումը, բնականաբար, պետք է ներառի Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, պահպանումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության պահպանումը:
-Խոսենք նաև հայ-ֆրանսիական հարաբերություններից: Ըստ Ձեզ՝ երկու երկրները ո՞ր ոլորտներում են առավել հաջող համագործակցում և ո՞ր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու, խորացնելու ներուժ կա:
-Համագործակցությունները բազմազան են, այդ պատճառով դժվար է դրանք դասակարգել ու որոշակի հիերարխիա  սահմանել: Մի  կողմից կա տնտեսական համագործակցությունը, որին լուրջ խթան տրվեց մասնավորապես 2022 թվականի մարտին Փարիզում կայացած «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» խորագիրը կրող մեծ տնտեսական ֆորումի ժամանակ: Ի դեպ, Զարգացման ֆրանսիական գործակալությունը շուտով գրասենյակ կունենա նաև Հայաստանում: Շատ լուրջ համագործակցություն կա նաև կրթական ոլորտում, մասնավորապես Ֆրանկոֆոնիայի զարգացմանն է խթան տրվում այդ ոլորտում, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հետ մեր կապերը, ինչպես նաև առաջիկայում Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի բացումը: Համագործակցություն կա առողջապահական ոլորտում: Վաղը (14.01.2023) մենք հանդիպելու ենք մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների՝ ՀԿ-ների, որոնք գործում են նաև մարդասիրական ոլորտում, օգնություն են տրամադրում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին, տուժածներին: Եվ մեզ համար կարևոր է նաև խորապես տեղեկանալ այս իրավիճակին: Եվ  վերջապես ՀՀ ազգային ժողովի հետ միջխորհրդարանական համագործակցության համաձայնագիր ստորագրեցինք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Կարծում եմ՝ կարևոր է, որ խորհրդարանական դիվանագիտությունը ևս կարողանա ամբողջապես գործի դրվել և արդյունք տալ:
-Տիկին Բրաուն-Պիվե, կցանկանա՞ք որևէ բան հավելել:
-Շատ ուրախ էի բացահայտելու ձեր երկիրը: Ցավում եմ, որ ավելի երկար չեմ կարողանա մնալ: Հուսով եմ, որ կրկին առիթներ կունենամ այստեղ գալու և որ հաջորդ անգամ իմ այցի ժամանակ արդեն խաղաղություն հաստատված կլինի բոլորի համար:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search