Artsakhpress

Միջազգային

Ուզբեկստանը հրաժարվել է Ռուսաստանի և Ղազախստանի հետ գազի եռյակ միություն ստեղծելու գաղափարից

Ուզբեկստանի իշխանությունները հրաժարվել են Ռուսաստանի և Ղազախստանի հետ գազի եռյակ միություն ստեղծելու գաղափարից:

Ուզբեկստանը հրաժարվել է Ռուսաստանի և Ղազախստանի հետ գազի եռյակ միություն ստեղծելու գաղափարից

Ուզբեկստանը հրաժարվել է Ռուսաստանի և Ղազախստանի հետ գազի եռյակ միություն ստեղծելու գաղափարից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Ուզբեկստանի Էներգետիկայի նախարար և փոխվարչապետ Ժուրաբեկ Միրզամահմուդովը նշել է, որ Տաշքենդը չի համաձայնի քաղաքական պայմանների, որոնք վտանգի տակ կդնեն իր ազգային շահերը:
Անցյալ ամիս Ռուսաստանը հայտարարել էր, որ քննարկում է Ղազախստանի և Ուզբեկստանի հետ գազի եռյակ միություն ստեղծելու գաղափարը, որը պետք է նպաստեր գազափոխադրումներին երեք երկրների միջև, ինչպես նաև այլ երկրներ, այդ թվում՝ Չինաստան:
«Նույնիսկ եթե Ռուսաստանի հետ կնքվի գազի համաձայնագիր, ապա դա չի նշանակում միություն», - ասել Է Միրզամահմուդովը:
Նա նշել Է, որ բանակցություններ են անցկացվում Ղազախստանի տարածքով անցնող խողովակաշարով ռուսական գազի մատակարարումների շուրջ, բայց դա լինելու Է «տեխնիկական պայմանագիր», այլ ոչ թե միություն:
«Եթե մենք գազ ենք ներկրում այլ երկրից, մենք համագործակցում ենք միայն վաճառքի վերաբերյալ առևտրային պայմանագրի հիման վրա: Մենք գազի դիմաց երբեք չենք համաձայնի քաղաքական պայմանների: Այլ խոսքով՝ մենք մեզ առաջարկվող գազի պայմանագիրը կստանանք միայն այն դեպքում, եթե համաձայնենք դրան, հակառակ դեպքում՝ ոչ», - մեջբերում է գործակալությունը նախարարի խոսքը:
Ուզբեկստանը մասամբ կախված է այլ երկրներից ներկրվող գազից: Վերջին մի քանի օրերի ընթացքում երկրում, այդ թվում՝ մայրաքաղաք Տաշքենդում գազի պակաս է եղել, քանի որ ցուրտ եղանակի պատճառով սպառումն ավելացել է: Միրզամահմուդովը հայտնել է, որ ցրտերը Ուզբեկստանի իշխանություններին ստիպել են դադարեցնել օրական 6 մլն խորանարդ մետր գազի արտահանումը Չինաստան:

     

Քաղաքական

«ՄԱԿ-ի դատարանը վերջին հույսն է ԼՂ-ի հայերի համար»․ Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Այստեղ՝ այս դատարանում հանդես եմ գալիս որպես վերջին միջոց։ Եթե դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, ԼՂ հայերն անհնարին ընտրության առաջ կկանգնեն՝ թողնել իրենց պապենական տները, կամ մնալ այնտեղ և սովամահ լինել:

Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբանը ՄԱԿ-ի դատարանում փաստարկված ներկայացրել է Ադրբեջանի իրական նպատակները

Հայաստանի հայցը ներկայացնող փաստաբաններից Լոուրենս Մարտինը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ներկայացրեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման հիմնական նպատակները և այն համատեքստը, որում շրջափակումը տեղի է ունենում, մարդասիրական ծանրագույն հետևանքները, որոնք առաջանում են Ադրբեջանի գործողությունների պատճառով, ինչպես նաև հիմնավորեց, թե ինչո՞ւ Ադրբեջանի արդարացումներից ոչ մեկը վստահության արժանի չէ։

ՌԴ-ն Հարավային Կովկասում առաջնահերթ է համարում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը

Ռուսաստանն ինտենսիվ կերպով աշխատում է Հարավային Կովկասում կուտակված «հակամարտային ներուժի» հաղթահարման և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, նաև ողջունում է առաջընթացը հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման գործում:

Մենք խորապես անհանգստացած ենք Երուսաղեմում տեղի ունեցող բռնություններից. Վահան Հունանյան

Մենք խորապես անհանգստացած ենք վերջին բռնությունների և վանդալիզմի կապակցությամբ, որոնք ուղղված են Երուսաղեմի քրիստոնեական կրոնական հաստատությունների, ներառյալ՝ Հայոց պատրիարքարանի ու Հին քաղաքի հայ բնակիչների դեմ։

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հունվարի 26-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Հունվարի 25-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Հունվարի 30-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Հովհարային անջատումները կիրականացվեն օրական 3 անգամ՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ․ Արցախէներգո

Հունվարի 29-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Բաքվի պլանը հետեւյալն է՝ մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները. Փաշինյան

Ադրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տարածում

Բնակչությանը կոչ ենք անում բարեխղճորեն կատարել դեկտեմբերի կոմունալ վճարումները․ Տեղեկատվական շտաբ

Այսօրվանից Ստեփանակերտում և Արցախի շրջաններում կդադարեցվի գազալցակայանների աշխատանքը

Search