Artsakhpress

Քաղաքական

Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսի հետ

Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսի հետ:

Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսի հետ

Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը բարձր է գնահատել Վալերի Պեկրեսի սկզբունքային և հետևողական գործունեությունը՝ ուղղված մարդու իրավունքների ու ազատությունների, մարդասիրության ու ժողովրդավարության սկզբունքների, համամարդկային արժեքների պաշտպանությանը, Արցախի Հանրապետության սատարմանը՝ նշելով, որ նա եկավ Արցախ մեր ժողովրդի համար ամենածանր ու դժվարին ժամանակահատվածում, երբ դեռ թարմ էին արյունալի պատերազմի վերքերը:
 
Նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ Ֆրանսիան ու Ֆրանսիայի ժողովուրդը առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Արցախի բարեկամների շարքում: «Դրա վկայությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  ճանաչման, ինչպես նաև ի նպաստ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության  վերաբերյալ Ձեր գլխավորությամբ Իլ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի՝ 2020 և 2022թթ.-ին ընդունած  բանաձևերն են։ Մենք բարձր ենք գնահատում նման աջակցության ու քայլերի դերը ժողովրդավարության ուղին բռնած մեր երկրի համար»,- ընդգծել է Արայիկ Հարությունյանը:
 081222ValeriePecresse.jpg (5.84 MB)
Միաժամանակ երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ ընդհանուր արժեհամակարգի ու շահերի վրա հիմնված մեր ժողովուրդների անկեղծ բարեկամությունն էլ ավելի կամրապնդվի ու կխորանա և կընդլայնվեն երկխոսության ու համագործակցության ոլորտները:
 
Վալերի Պեկրեսը վերահաստատել է իր համերաշխությունն ու աջակցությունը Արցախին՝ ընդգծելով, որ Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ապահովման համար անհրաժեշտ է հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդարացի կարգավորման:

     

Քաղաքական

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ալիևին

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը հայտարարություն է ընդունել՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը:

Դեսպան Ներսեսյանը Լոնդոն Սիթիի քաղաքապետին է ներկայացրել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքները

ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը փետրվարի 1-ին հանդիպել է Լոնդոն Սիթիի քաղաքապետ Նիկոլաս Լիոնսի հետ։

Փաշինյանը Միշուստինի հետ հանդիպմանը ուշադրություն է հրավիրել Լաչինի միջանցքի խնդրի վրա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը ուշադրություն է հրավիրել Լաչինի միջանցքի խնդրի վրա՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է զարգանում։

Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերի հանդիպումը

Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հանդիպում:

Տնտեսական

Հասարակական

Պաշտպանը կոչ է անում հանրությանը հարգել մարդկանց անձնական կյանքի և արժանապատվության իրավունքը

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով երկրում ստեղծված հումանիտար իրավիճակով պայմանավորված մի շարք խոչընդոտներ են առաջացել բնակչության բնականոն կյանքի կազմակերպման համար՝ այդ թվում տարբեր ապրանքների ձեռքբերման համար մարդկանց մասայական հերթերի առաջացումը: 

«Արևիկ» բուժմիավորումում 7 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 6 անձ, այսօր՝ փետրվարի 2-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ, տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search