Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորում է տեղափոխվել ընդհանուր առմամբ 26 երեխա, որոնց ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն:
«Արևիկ» բուժմիավորումում համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել 26 երեխայի, որոնցից 2-ը շարունակում է բուժում ստանալ. ԱՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից՝ հավելելով, որ այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ժամը 10:30 -ի դրությամբ շարունակում է բուժում ստանալ ընդամենը 2 երեխա:
Աղբյուրի տեղեկատվությամբ՝ բժիշկները նրանց վիճակը գնահատում են բավարար: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից համաճարակաբանական իրավիճակը գտնվում է հսկողության տակ: Ավելի վաղ՝ նախօրեին, գերատեսչությունից հայտնել էին, որ թունավորման ախտանշաններով «Արևիկ» բուժմիավորում ՓԲ ընկերություն են տեղափոխվել շուրջ երկու տասնյակ երեխաներ: