Artsakhpress

Սպորտ

Հայտնի է հայ ծանրորդների ելույթների ժամանակացույցն աշխարհի առաջնությունում

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում մեկնարկել է ծանրամարտի տղամարդկանց և կանանց աշխարհի հերթական առաջնությունը։

Հայտնի է հայ ծանրորդների ելույթների ժամանակացույցն աշխարհի առաջնությունում

Հայտնի է հայ ծանրորդների ելույթների ժամանակացույցն աշխարհի առաջնությունում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը մրցահարթակ դուրս կգա 59 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը: Նա ԱԱ-ում պայքարը կսկսի դեկտեմբերի 9-ին (ժամը՝ 01:30):
Դեկտեմբերի 12-ին մրցահարթակ դուրս կգան և մեդալների համար կպայքարեն Անդրանիկ Կարապետյանը (ժամը` 04:00) և Վարդան Մանուկյանը (ժամը` 23:00), որոնք երկուսն էլ հանդես են գալիս 89 կգ քաշային կարգում:
Դեկտեմբերի 13-ին մրցահարթակը կտրամադրվի 96 կգ քաշային ծանրորդներին: Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը (ժամը` 01:30):
Դեկտեմբերի 14-ին աղջիկների մրցավեճում պայքարի դուրս կգան 76 կգ քաշայիններ Տաթև Հակոբյանը և Միլենա Խաչատրյանը (ժամը` 01:30), իսկ տղամարդկանց պայքարում՝ Սամվել Գասպարյանը (102 կգ) (ժամը` 04:00):
Լիանա Գյուրջյանը (81 կգ) (ժամը` 23:00) և Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ) (ժամը` 04:00) մրցահարթակ դուրս կգան դեկտեմբերի 15-ին:
Մրցումային վերջին օրը հարթակը կտրամադրվի գերծանր քաշային ծանրորդներին: Հայաստանի հավաքականի կազմում մեդալների համար կպայքարեն Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ) (ժամը` 01:30): Աշխարհի առաջնության +109 կգ քաշային կարգում Բահրեյնի հավաքականի կազմում կմասնակցի նաև օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոն, Հայաստանի հավաքականի նախկին անդամ Գոռ Մինասյանը:
Աշխարհի առաջիկա առաջնությունը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: ԱԱ-ում յուրաքանչյուր երկիր քաշային յուրաքանչյուր կարգում իրավունք ունի հայտավորելու միայն երկու մասնակցի:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախից բռնի տեղահանվածները կենսաթոշակ, նպաստ ստանալու համար դիմումները կարող են ներկայացնել դեկտեմբերի 11-ից

ԼՂ-ից բռնի տեղահանված բազմանդամ ընտանիքը Աշտարակում ավանդական բաղադրատոմսերով ուտեստներ է պատրաստում

Ղարաբաղցի փախստականները Հայաստանում անորոշության և աղքատության են բախվում. Reuters

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը դարձել է Լեհաստանի միջազգային մրցաշարի հաղթող

Արեն Խառատյանը դարձավ բռնցքամարտի աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Ադրբեջանը հայտարարել է Հադրութի Սբ. Հարություն հայկական եկեղեցին որպես աղվանական վերականգնելու մասին

Ադրբեջանի ԶՈՒ բացած կրակից հայ զինծառայող է զոհվել

«Վճարում ենք մի բանի համար, որն այլևս մերը չէ»․ արցախցիների բանկային-վարկային խնդիրներն ու խախտված իրավունքները

Արցախից բռնի տեղահանվածների համար նախատեսվել են 47.3 մլրդ դրամի աջակցության ծրագրեր. ԱԺ-ն շարունակում է 2024-ի բյուջեի քննարկումը

Search