Այսօր ժամը 13:50-ից սկսած Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲ ընկերություն և այլ բժշկական հաստատություններ են դիմել ընդհանուր 19 անչափահասներ, որոնց մոտ ախտորոշվել է հավանաբար սննդային թունավորման հետևանքով առաջացած «սուր գաստրիտ»:
Անչափահասների թունավորման դեպքերի պատճառները պարզելու ուղղությամբ իրականացվում են քրեադատավարական միջոցառումներ. ԱՀ դատախազություն
