Artsakhpress

Հասարակական

Պետնախարար Ռուբեն Վարդանյանը խորհրդակցություն է անցկացրել «Արևիկ» բուժմիավորումում եւ ծանոթացել երեխաների առողջական վիճակին

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր երեկոյան այցելել է ԱՀ առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորում ՓԲ ընկերություն, ծանոթացել թունավորման ախտանշաններով բուժհաստատություն տեղափոխված երեխաների առողջական վիճակին:

Պետնախարար Ռուբեն Վարդանյանը խորհրդակցություն է անցկացրել «Արևիկ» բուժմիավորումում եւ ծանոթացել երեխաների առողջական վիճակին

Պետնախարար Ռուբեն Վարդանյանը խորհրդակցություն է անցկացրել «Արևիկ» բուժմիավորումում եւ ծանոթացել երեխաների առողջական վիճակին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Արևիկ» մանկական բուժմիավորման տնօրեն Կարեն Մելքումյանը պետնախարարին տեղեկացրել է, որ երեխաների վիճակը բավարար է:
Պետնախարարն այնուհետև հենց բուժհաստատությունում դեպքի հետ կապված աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՝ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արթուր Օհանջանյանի, պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահ Լևոն Սարգսյանի, ԱՆ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ գործադիր տնօրեն Օֆելյա Գրիգորյանի, «Արևիկ» մանկական բուժմիավորման տնօրեն Կարեն Մելքումյանի, պատասխանատու այլ անձանց մասնակցությամբ:
Պետնախարարին զեկուցվել է իրավիճակը և ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների ընթացքը: Նշվել է, որ ընդհանուր առմամբ բժշկական հաստատություն է դիմել  19 երեխա, որոնց մոտ ախտորոշվել է «սուր գաստրիտ»՝ ենթադրաբար սննդային թունավորման հետևանքով: Դիմորդներից 12-ին ցուցաբերվել է ստացիոնար բուժօգնություն, նրանցից 9-ը շարունակում է ստանալ բժշկական օգնություն հիվանդանոցային պայմաններում:
Հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Գրիգորյանը նշել է, որ կատարվում են անհրաժեշտ լաբորատոր  փորձաքննություններ՝ պատճառները պարզելու համար, որոնց արդյունքների մասին կհայտարարվի լրացուցիչ:
Պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահ Լևոն Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել իրականացվող կանխարգելիչ միջոցառումների մասին:
Պետնախարար Ռուբեն Վարդանյանը պատասխանատու անձանց  հանձնարարել է հրատապ քայլեր ձեռնարկել  դեպքի պատճառները պարզելու, կանխարգելիչ միջոցառումները շարունակելու ուղղությամբ: Նա հանձնարարել է նաև վերլուծել իրավիճակը և միջոցներ ձեռնարկել՝ նմանատիպ դեպքերին արագ հակազդելու և համակարգված գործելու առումով: Պետնախարարը կարևորել է  նաև  հանրությանը պատշաճ իրազեկելու աշխատանքների իրականացումը:

     

Քաղաքական

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ալիևին

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը հայտարարություն է ընդունել՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը:

Դեսպան Ներսեսյանը Լոնդոն Սիթիի քաղաքապետին է ներկայացրել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքները

ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը փետրվարի 1-ին հանդիպել է Լոնդոն Սիթիի քաղաքապետ Նիկոլաս Լիոնսի հետ։

Փաշինյանը Միշուստինի հետ հանդիպմանը ուշադրություն է հրավիրել Լաչինի միջանցքի խնդրի վրա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը ուշադրություն է հրավիրել Լաչինի միջանցքի խնդրի վրա՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է զարգանում։

Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերի հանդիպումը

Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հանդիպում:

Տնտեսական

Հասարակական

Պաշտպանը կոչ է անում հանրությանը հարգել մարդկանց անձնական կյանքի և արժանապատվության իրավունքը

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով երկրում ստեղծված հումանիտար իրավիճակով պայմանավորված մի շարք խոչընդոտներ են առաջացել բնակչության բնականոն կյանքի կազմակերպման համար՝ այդ թվում տարբեր ապրանքների ձեռքբերման համար մարդկանց մասայական հերթերի առաջացումը: 

«Արևիկ» բուժմիավորումում 7 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 6 անձ, այսօր՝ փետրվարի 2-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ, տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search