Artsakhpress

Քաղաքական

Նախագահ Հարությունյանը Փարիզում հանդես է եկել մամուլի ասուլիսով, հյուրընկալվել «France-24» հեռուստաալիքին

Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 7-ին Փարիզում հանդես է եկել մամուլի ասուլիսով, որին մասնակցել են շուրջ երկու տասնյակ ֆրանսիական առաջատար լրատվամիջոցներ:

Նախագահ Հարությունյանը Փարիզում հանդես է եկել մամուլի ասուլիսով, հյուրընկալվել «France-24» հեռուստաալիքին

Նախագահ Հարությունյանը Փարիզում հանդես է եկել մամուլի ասուլիսով, հյուրընկալվել «France-24» հեռուստաալիքին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը ներկայացրել է Ֆրանսիա կատարած այցի նպատակները, նշել Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից պարբերաբար և հաճախակի դարձած ագրեսիվ վարքի դրսևորումները, հետևողական կերպով հումանիտար խնդիրների ստեղծումը, թվարկել այն սպառնալիքները, որոնք լրջագույն վտանգ են ներկայացնում սեփական հայրենիքում Արցախի ժողովրդի գոյության համար: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ Ֆրանսիայի միջոցով նա ցանկանում է ուղերձ հղել եվրոպական բոլոր պետություններին, որ միջոցներ ձեռնարկեն կանխելու Ադրբեջանի վերոնշյալ սանձարձակ պահվածքը, որին աներկբա սատարում է Թուրքիան:
 
«Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանի հետ Եվրոպան ունի նավթագազային շահեր, սակայն մեր հորդորն է հարգել մեր ժողովրդի ինքնորոշման ու գոյության իրավունքները և առկա գործիքակազմերով թույլ չտալ Ադրբեջանի ցեղասպանական ու ծավալապաշտական քաղաքականության իրականացումը: Այս իմաստով տեղին է նշել նաև վերջին երկու տարիների ընթացքում ոչ միայն Արցախի, այլև՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ կատարած հարձակումներն ու ՀՀ սուվերեն տարածքների բռնազավթումները»,- ասել է Արայիկ Հարությունյանը:
 1.jpg (326 KB)
Հանդիպման ընթացքում նախագահը պատասխանել է լրագրողների տարաբնույթ հարցերին, ինչպես նաև առանձին հարցազրույցներ է տվել «Ֆրանս պրես» պետական լրատվական գործակալությանը և հյուրընկալվել է «France-24» հեռուստաալիքին:

     

Քաղաքական

«ՄԱԿ-ի դատարանը վերջին հույսն է ԼՂ-ի հայերի համար»․ Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Այստեղ՝ այս դատարանում հանդես եմ գալիս որպես վերջին միջոց։ Եթե դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, ԼՂ հայերն անհնարին ընտրության առաջ կկանգնեն՝ թողնել իրենց պապենական տները, կամ մնալ այնտեղ և սովամահ լինել:

Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբանը ՄԱԿ-ի դատարանում փաստարկված ներկայացրել է Ադրբեջանի իրական նպատակները

Հայաստանի հայցը ներկայացնող փաստաբաններից Լոուրենս Մարտինը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ներկայացրեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման հիմնական նպատակները և այն համատեքստը, որում շրջափակումը տեղի է ունենում, մարդասիրական ծանրագույն հետևանքները, որոնք առաջանում են Ադրբեջանի գործողությունների պատճառով, ինչպես նաև հիմնավորեց, թե ինչո՞ւ Ադրբեջանի արդարացումներից ոչ մեկը վստահության արժանի չէ։

ՌԴ-ն Հարավային Կովկասում առաջնահերթ է համարում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը

Ռուսաստանն ինտենսիվ կերպով աշխատում է Հարավային Կովկասում կուտակված «հակամարտային ներուժի» հաղթահարման և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, նաև ողջունում է առաջընթացը հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման գործում:

Մենք խորապես անհանգստացած ենք Երուսաղեմում տեղի ունեցող բռնություններից. Վահան Հունանյան

Մենք խորապես անհանգստացած ենք վերջին բռնությունների և վանդալիզմի կապակցությամբ, որոնք ուղղված են Երուսաղեմի քրիստոնեական կրոնական հաստատությունների, ներառյալ՝ Հայոց պատրիարքարանի ու Հին քաղաքի հայ բնակիչների դեմ։

Տնտեսական

Հասարակական

Բրիտանական կազմակերպությունը 350 000 ֆունտ ստերլինգ է հատկացրել Լաչինի միջանցքի շրջափակումից տուժածներին

Բրիտանական Start բարեգործական հիմնադրամը 350 000 ֆունտ ստերլինգ է հատկացրել Լաչինի միջանցքի շրջափակումից տուժածների աջակցմանը:

«ԼՂ-ի շրջափակումը լրիվ համապատասխանում է էթնիկ զտման երկարատև քաղաքականությանը»․ ՀՀ-ի շահերը ՄԱԿ-ում ներկայացնող պրոֆեսոր  

«Կասկած չկա, որ Լաչինի միջանցքի շրջափակումը և դրան առնչվող միջոցները հակասում են խտրականության ընդհանուր արգելմանը։ Շրջափակումը խտրական է։ Այն նպատակ է հետապնդում խոչընդոտել էթնիկ հայերին իրենց իրավունքներն իրացնել մյուս մարդկային խմբերի հետ հավասարապես»,-ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (ICJ) Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով բանավոր լսումների ժամանակ հայտարարեց պրոֆեսոր Լինոս Ալեքսանդր Սիսիլիանոսը։  

Ժամանակավորապես կդադարեցվի ներդրումային և ԳԳԱ հիմնադրամների նկատմամբ պարտավորությունների գծով տոկոսների և տույժերի հաշվեգրումը

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակման պատճառով առաջացած ֆինանսական ճգնաժամի մեղմման անհրաժեշտությունից ելնելով` Արցախի ներդրումային հիմնադրամի և Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի խորհուրդները որոշում են կայացրել հիմնադրամների նկատմամբ ունեցած պարտավորությունների գծով տոկոսների և տույժերի հաշվեգրումը ժամանակավորապես դադարեցնել 2023թ․ փետրվարի 1-ից։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին

Հունվարի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին՝ Իրանի Խոյ քաղաքում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ:

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հունվարի 26-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Հունվարի 25-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Հունվարի 30-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Հովհարային անջատումները կիրականացվեն օրական 3 անգամ՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ․ Արցախէներգո

Հունվարի 29-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Բաքվի պլանը հետեւյալն է՝ մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները. Փաշինյան

Ադրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տարածում

Բնակչությանը կոչ ենք անում բարեխղճորեն կատարել դեկտեմբերի կոմունալ վճարումները․ Տեղեկատվական շտաբ

Այսօրվանից Ստեփանակերտում և Արցախի շրջաններում կդադարեցվի գազալցակայանների աշխատանքը

Search