Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ-ը Մոլդովային 80 մլն դոլար կհատկացնի էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու համար

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն և ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարար Ջենիֆեր Գրենհոլմը հանդիպման ժամանակ քննարկել են Մոլդովայում էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու համար ԱՄՆ-ի օգնության հնարավոր տարբերակները: 

ԱՄՆ-ը Մոլդովային 80 մլն դոլար կհատկացնի էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու համար

ԱՄՆ-ը Մոլդովային 80 մլն դոլար կհատկացնի էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին «Интерфакс»-ը տեղեկացել է Մոլդովայի ղեկավարի մամուլի ծառայությունից:
«Մոլդովան ԱՄՆ-ի օգնությունն Է ակնկալում Էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու նպատակով, որին երկիրը ներկայումս բախվում Է», - հայտարարել Է Սանդուն:
Նա շնորհակալություն Է հայտնել 80 մլն դոլարի օգնության համար, որը Մոլդովային խոստացել Է Միացյալ Նահանգները ճգնաժամը հաղթահարելու համար:
Մոլդովայի նախագահի խոսքով՝ հանրապետության Էներգետիկ անվտանգության վրա լրջորեն ազդում են Ուկրաինայի դեմ ՌԴ-ի ռազմական գործողությունները, ինչն «արտահայտվում Է Էներգակիրների բարձր գներով, ինչպես նաև Էներգակիրներից օգտվելու հնարավորության սահմանափակմամբ»:
«Մենք գործընկերների աջակցության կարիքն ունենք ենթակառուցվածքի ստեղծման համար՝ եվրոպական Էներգացանցերին միանալու նպատակով, Էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման և կանաչ Էներգիայի զարգացման, ինչպես նաև Էներգիայի արտադրության գործընթացի վերաիմաստավորման, պահպանման և սպառման համար», - նշել Է Մոլդովայի նախագահը:

     

Քաղաքական

«ՄԱԿ-ի դատարանը վերջին հույսն է ԼՂ-ի հայերի համար»․ Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Այստեղ՝ այս դատարանում հանդես եմ գալիս որպես վերջին միջոց։ Եթե դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, ԼՂ հայերն անհնարին ընտրության առաջ կկանգնեն՝ թողնել իրենց պապենական տները, կամ մնալ այնտեղ և սովամահ լինել:

Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբանը ՄԱԿ-ի դատարանում փաստարկված ներկայացրել է Ադրբեջանի իրական նպատակները

Հայաստանի հայցը ներկայացնող փաստաբաններից Լոուրենս Մարտինը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ներկայացրեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման հիմնական նպատակները և այն համատեքստը, որում շրջափակումը տեղի է ունենում, մարդասիրական ծանրագույն հետևանքները, որոնք առաջանում են Ադրբեջանի գործողությունների պատճառով, ինչպես նաև հիմնավորեց, թե ինչո՞ւ Ադրբեջանի արդարացումներից ոչ մեկը վստահության արժանի չէ։

ՌԴ-ն Հարավային Կովկասում առաջնահերթ է համարում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը

Ռուսաստանն ինտենսիվ կերպով աշխատում է Հարավային Կովկասում կուտակված «հակամարտային ներուժի» հաղթահարման և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, նաև ողջունում է առաջընթացը հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման գործում:

Մենք խորապես անհանգստացած ենք Երուսաղեմում տեղի ունեցող բռնություններից. Վահան Հունանյան

Մենք խորապես անհանգստացած ենք վերջին բռնությունների և վանդալիզմի կապակցությամբ, որոնք ուղղված են Երուսաղեմի քրիստոնեական կրոնական հաստատությունների, ներառյալ՝ Հայոց պատրիարքարանի ու Հին քաղաքի հայ բնակիչների դեմ։

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հունվարի 26-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Հունվարի 25-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Հունվարի 30-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Հովհարային անջատումները կիրականացվեն օրական 3 անգամ՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ․ Արցախէներգո

Հունվարի 29-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Բաքվի պլանը հետեւյալն է՝ մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները. Փաշինյան

Ադրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տարածում

Բնակչությանը կոչ ենք անում բարեխղճորեն կատարել դեկտեմբերի կոմունալ վճարումները․ Տեղեկատվական շտաբ

Այսօրվանից Ստեփանակերտում և Արցախի շրջաններում կդադարեցվի գազալցակայանների աշխատանքը

Search