Artsakhpress

Սփյուռք

Մոսկվայում հարգել են Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը

Դեկտեմբերի 7-ին Ռուսաստանում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը և Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ծաղիկներ են խոնարհել Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի տարածքում գտնվող հուշակոթողին՝ ի հիշատակ 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի:

Մոսկվայում հարգել են Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը

Մոսկվայում հարգել են Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացնում են Ռուսաստանում ՀՀ դեսպանատնից։

Посол Армении в России Вагаршак Арутюнян и глава Российской и Ново-Нахичеванской епархии ААЦ архиепископ Езрас Нерсисян возложили цветы в память о жертвах Спитакского землетрясения (7 декабря 2022). Москвa - Sputnik Արմենիա, 1920, 07.12.2022
Նշվում է, որ արարողությանը մասնակցել են նաև դեսպանության դիվանագետներ և ՌԴ տարբեր կառույցներում ՀՀ ներկայացուցիչներ:
Հիշեցնենք` 1988 թվականի դեկտեմբերի 7-ը Հայաստանի պատմության ամենամռայլ էջերից մեկն է։ Հայաստանի հյուսիսում գրանցված երկրաշարժը հողին հավասարեցրեց Նալբանդ գյուղն ու Սպիտակ քաղաքը, Գյումրիում (Լենինական) եզակի շինություններ կանգուն մնացին, խիստ տուժեցին Վանաձոր (այն ժամանակ Կիրովական) և Ստեփանավան քաղաքները։ Պաշտոնական տվյալներով ՝ զոհվեց 25 հազար մարդ, շուրջ կես միլիոնն էլ անօթևան դարձավ։

     

Քաղաքական

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ալիևին

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը հայտարարություն է ընդունել՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը:

Դեսպան Ներսեսյանը Լոնդոն Սիթիի քաղաքապետին է ներկայացրել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքները

ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը փետրվարի 1-ին հանդիպել է Լոնդոն Սիթիի քաղաքապետ Նիկոլաս Լիոնսի հետ։

Փաշինյանը Միշուստինի հետ հանդիպմանը ուշադրություն է հրավիրել Լաչինի միջանցքի խնդրի վրա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը ուշադրություն է հրավիրել Լաչինի միջանցքի խնդրի վրա՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է զարգանում։

Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերի հանդիպումը

Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հանդիպում:

Տնտեսական

Հասարակական

Պաշտպանը կոչ է անում հանրությանը հարգել մարդկանց անձնական կյանքի և արժանապատվության իրավունքը

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով երկրում ստեղծված հումանիտար իրավիճակով պայմանավորված մի շարք խոչընդոտներ են առաջացել բնակչության բնականոն կյանքի կազմակերպման համար՝ այդ թվում տարբեր ապրանքների ձեռքբերման համար մարդկանց մասայական հերթերի առաջացումը: 

«Արևիկ» բուժմիավորումում 7 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 6 անձ, այսօր՝ փետրվարի 2-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ, տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search