Դեկտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին:
Արարատ Միրզոյանը դեսպան Թրեյսիին պարգևատրել է ՀՀ ԱԳՆ պատվո մեդալով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես հայտնում ՀՀ ԱԳ նախարարությունից, զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են ՀՀ-ԱՄՆ հարաբերություններում առկա դրական դինամիկան, այդ թվում` ակտիվ քաղաքական երկխոսության առումով:
Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Թրեյսիին հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար և այդ կապակցությամբ պարգևատրել դեսպանին ՀՀ ԱԳՆ պատվո մեդալով: Արարատ Միրզոյանը հաջողություններ է մաղթել Լին Թրեյսիին իր հետագա ծառայության մեջ: