Artsakhpress

Սպորտ

Մունդիալ-2022. Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց Շվեյցարիային և քառորդ եզրափակիչում է

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի վերջին խաղում Պորտուգալիայի ազգային ընտրանին մրցեց Շվեյցարիայի հավաքականի դեմ:

Մունդիալ-2022. Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց Շվեյցարիային և քառորդ եզրափակիչում է

Մունդիալ-2022. Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց Շվեյցարիային և քառորդ եզրափակիչում է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ-Դայեն քաղաքի «Լուսաիլ» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեներին երկու թիմերը հավասարապես փոխանակվում էին գրոհներով, սակայն ավելի հաջողակ գտնվեցին պորտուգալացիները։ 17-րդ րոպեին սուր անկյունից կատարած հրաշալի հարվածով հաշիվը բացեց Գոնսալո Ռամուշը: Խաղի 33-րդ րոպեին Պորտուգալիան օգտագործեց նաև ստանդարտ դիրքը և կրկնապատկեց հաշվի տարբերությունը: Անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով աչքի ընկավ Պեպեն:
Շվեյցարիան մրցակցին ոչինչ չէր կարողանում առաջարկել: Առաջին կեսն ավարտվեց պորտուգալացիների առավելությամբ՝ 2-0 հաշվով, իսկ  երկրորդ կեսի մեկնարկում նրանք բաց չթողեցին հաշիվը եռապատկելու հնարավորությունը: Դուբլի հեղինակ դարձավ Գոնսալո Ռամուշը:
Պորտուգալիան քարը քարին չթողեց Շվեյցարիայի պաշտպանությունից և շատ արագ խփեց նաև 4-րդ գնդակը: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Ռաֆայել Գերեյրուն: Շվեյցարիան հեղինակության գնդակը խփեց անկյունայինի խաղարկումից հետո: Գոլն իր ակտիվում գրանցեց Մանուել Ականջին:
Սակայն պորտուգալացիները շատ արագ փշրեցին շվեյցարացիների փոքրիկ հույսն անգամ․  Գոնսալո Ռամուշը բաց չթողեց իր հնարավորությունը 67-րդ րոպեին` դառնալով հեթ-տրիկի հեղինակ:  Գոնսալու Ռամուշը դարձավ Մունդիալ-2022-ում հեթ-տրիկ ձևակերպած առաջին ֆուտբոլիստը։
երկրորդ կեսի մեկնարկում նրանք բաց չթողեցին հաշիվը եռապատկելու հնարավորությունը: Դուբլի հեղինակ դարձավ Գոնսալո Ռամուշը:
Պորտուգալիան քարը քարին չթողեց Շվեյցարիայի պաշտպանությունից և շատ արագ խփեց նաև 4-րդ գնդակը: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Ռաֆայել Գերեյրուն: Շվեյցարիան հեղինակության գնդակը խփեց անկյունայինի խաղարկումից հետո: Գոլն իր ակտիվում գրանցեց Մանուել Ականջին:
Սակայն պորտուգալացիները շատ արագ փշրեցին շվեյցարացիների փոքրիկ հույսն անգամ․  Գոնսալո Ռամուշը բաց չթողեց իր հնարավորությունը 67-րդ րոպեին` դառնալով հեթ-տրիկի հեղինակ:  Գոնսալու Ռամուշը դարձավ Մունդիալ-2022-ում հեթ-տրիկ ձևակերպած առաջին ֆուտբոլիստը։

     

Քաղաքական

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ալիևին

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը հայտարարություն է ընդունել՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը:

Դեսպան Ներսեսյանը Լոնդոն Սիթիի քաղաքապետին է ներկայացրել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքները

ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը փետրվարի 1-ին հանդիպել է Լոնդոն Սիթիի քաղաքապետ Նիկոլաս Լիոնսի հետ։

Փաշինյանը Միշուստինի հետ հանդիպմանը ուշադրություն է հրավիրել Լաչինի միջանցքի խնդրի վրա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը ուշադրություն է հրավիրել Լաչինի միջանցքի խնդրի վրա՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է զարգանում։

Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերի հանդիպումը

Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հանդիպում:

Տնտեսական

Հասարակական

Պաշտպանը կոչ է անում հանրությանը հարգել մարդկանց անձնական կյանքի և արժանապատվության իրավունքը

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով երկրում ստեղծված հումանիտար իրավիճակով պայմանավորված մի շարք խոչընդոտներ են առաջացել բնակչության բնականոն կյանքի կազմակերպման համար՝ այդ թվում տարբեր ապրանքների ձեռքբերման համար մարդկանց մասայական հերթերի առաջացումը: 

«Արևիկ» բուժմիավորումում 7 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 6 անձ, այսօր՝ փետրվարի 2-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ, տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search