Artsakhpress

Մշակույթ

Զալցբուրգի համալսարանի hայագիտության բաժինն աջակցում է Արցախի հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրությանը

Զալցբուրգի Փարիզ-Լոդրոնի (Ավստրիա) համալսարանի Քրիստոնյա արևելքի հետազոտությունների կենտրոնը, որը 2013 թվականից հայագիտության հետազոտությունների նպատակով ֆինանսավորում է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հայագետ Յասմին Դում-Թրագուտի ղեկավարությամբ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգությանը նվիրված դրամաշնորհային առաջին մրցույթի շրջանակում հետազոտական հինգ դրամաշնորհ է տրամադրել երիտասարդ գիտնականներին։

Զալցբուրգի համալսարանի hայագիտության բաժինն աջակցում է Արցախի հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրությանը

Զալցբուրգի համալսարանի hայագիտության բաժինն աջակցում է Արցախի հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, նշելով, որ դրամաշնորհային ծրագիրը ֆինանսավորում է Զալցբուրգի արքեպիսկոպոսական թեմը:
Կարճաժամկետ դրամաշնորհների այս ծրագիրը նպատակ ունի խթանել Արցախի (քրիստոնեական) պատմության, մշակույթի, հնագիտության, արվեստի, ինչպես նաև պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ երիտասարդ գիտնականների հետազոտությունները, նպաստել հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրությանը։
Խրախուսված հինգ հետազոտություններն էլ Հայաստանից են, որոնք ներկայացնում են գիտահետազոտական տարբեր հաստատություններ, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Դրանք են՝
Նժդեհ Երանյան, Հայաստանի պատմության թանգարան, փոխտնօրեն, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, գիտաշխատող, «Արցախի մ.թ.ա. 3-1 ին հազարամյակի սկզբի մշակույթը՝ ըստ թանգարանային նյութերի».
Հայր Աթանաս աբեղա Սարգսյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Հռոմի պապական արևելյան ինստիտուտ, մագիստրանտ, «Քրիստոնեական ընկալումներն արցախահայ բանահյուսության մեջ».
Շողակաթ Դևրիկյան, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ, ասպիրանտ, «Հայկական մանրանկարչության ընդհանուր օրինաչափությունները և տեղային յուրահատկությունները՝ Արցախում նկարազարդված Ավետարանների Տերունական պատկերներում».
Օվսաննա Խաչատրյան, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, գիտաշխատող, «Արցախում գրված ձեռագրերի հիշատակարանները՝ որպես պատմամշակութային կարևոր սկզբնաղբյուր».
Աշոտ Մկրյան, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, աշխատակից, լեզվաբան, «Արցախի բարբառը Զմյուռնիայում. հանրալեզվաբանական քննություն»:
Հետազոտական նախագծերն իրականացվելու են Զալցբուրգի համալսարանի հայագիտության բաժնի հետ սերտ համագործակցությամբ և փորձագիտական ու գիտական խորհրդատվությամբ։ Արդյունքները գիտական զեկուցումների ու հոդվածների տեսքով ամփոփվելու են հաջորդ տարեվերջին՝ նաև Զալցբուրգի համալսարանում։
Արցախի հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրությանը նվիրված կարճաժամկետ դրամաշնորհների ծրագիրն իր շարունակությունն է ունենալու նաև 2023 թվականին: Զալցբուրգի համալսարանի հայագիտության բաժինը նպատակ ունի աջակցել երիտասարդ հետազոտողներին ու նրանց ստեղծարար գիտական նախագծերը, խրախուսել հայագիտական, ինչպես և մշակութային ժառանգությանն առնչվող հետազոտությունների միջառարկայնացումն ու միջազգայնացումը, նպաստել Արցախի վտանգված մշակութային ժառանգության պահպանությանը։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search