Լեմկինի ինստիտուտն արձագանքել է Ֆրանսիայի Ազգային ժողովին ընդունած բանաձևին:
Լեմկինի ինստիտուտը միջազգային հանրությանը կոչ է արել հետևել Ֆրանսիայի Ազգային ժողովի օրինակին

Լեմկինի ինստիտուտն արձագանքել է Ֆրանսիայի Ազգային ժողովին ընդունած բանաձևին:
Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովն այսօր հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման ուղիների հարցը։
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հույս է հայտնել, որ Հայաստանն ապագայում կկարողանա միանալ տարածաշրջանային ծրագրերին:
«Ադրբեջանը դատարանին է դիմում խնդրանքով՝ դադարեցնել ադրբեջանցիների՝ էթնիկ և ազգային պատկանելության հիմքով շարունակական սպանությունները 2020-ի նոյեմբերին ստորագրված հայտարարությունից հետո ՀՀ-ի կողմից տեղադրված պայթուցիկ սարքերի միջոցով»,- ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (ICJ) Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով բանավոր լսումների ժամանակ հայտարարեց Ադրբեջանի փոխարտգործնախարար, արդարադատության միջազգային դատարանում այդ երկրի ներկայացուցիչ Էլնուր Մամեդովը։
Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատվիրակ Նատալի Լուիզան անդրադարձել է Ադրբեջանի խորհրդարանի տարածած հայտարարությանը, որով վերջինս քննադատել է Եվրոպական խորհրդարանում Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ «Ընդհանուր արտաքին ու անվտանգային քաղաքականության իրականացում. 2022թ. տարեկան զեկույց» (CFSP) ԵԽ-ի ընդունած բանաձևը:
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ճապոնիայի ԱԳ նախարար Յոշիմասա Հայաշիի հետ:
Հայաստանի արժույթի շուկայում ռուբլին ամրապնդվել է դրամի նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 393.56 դրամ։
Հայաստանի արժույթի շուկայում դրամն ամրապնդվել է այլ արժույթների նկատմամբ։
Ջեռուցվող ջերմատնային տնտեսություններում բանջարեղենի և ծաղկի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողները կարող են դիմել ԱՀ գյուղատնտեսության նախարարություն բույսերի համար անհրաժեշտ օրգանական պարարտանյութ ստանալու համար:
Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի, տեսչական և հարկային մարմինների աշխատանքային խմբերի կողմից իրականացվող դիտանցումների արդյունքում արձանագրվող և հանրության կողմից բարձրացվող՝ ապրանքատեսակների իրացման բարձր գների հետ կապված խնդիրների վերաբերյալ Հանձնաժողովի կողմից իրականացվում են գնագոյացման ուսումնասիրություններ:
ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների հայցն իրենից ներկայացնում է ոչ անկեղծ և ոչ իրական պահանջ:
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանի հետ Հայ առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի Թեմական խորհրդի (Առաջնորդարան) հրավերով հունվարի 26-30-ը աշխատանքային այցով գտնվում էր Իրանի Իսլամական Հանրապետությունում։
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Հաագայում պատասխանեց Ադրբեջանի այն կեղծ պնդումներին, թե իբր Հայաստանն ականներ է տեղափոխում Լաչինի միջանցքով և դրանք տեղադրում բնակավայրերի մոտ։
Ռուսաստան աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Լենինգրադի շրջանի Վսեվոլոժսկ քաղաքում էր։
Արցախի Հանրապետության դատախազությունը հայտարարություն է տարածել սոցցանցերում շրջանառվող, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս զինվորականների կողմից ենթադրյալ հափշտակություններ կատարելու մասին, հրապարակումենրի վերաբերյալ:
Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման հետևանքով Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնապատ համայնքում ևս բազմաթիվ խնդիրներ են առաջացել։
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երեք հիվանդներ, որոնցից երկուսը ուռուցքային հիվանդություններով և մեկը՝ վիրահատություն պահանջող ախտաբանությամբ, այսօր՝ հունվարի 31-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Այսօր Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը Ներքին Հանդի ուղղությամբ զոհված հայ զինծառայողի մարմինը:
ՊՆ֊ից հայտնում են, որ հունվարի 29-ին, նախնական տվյալներով զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ն:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հունվարի 25-ին հանդիպել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը կից ՀԱՊԿ անդամ պետությունների մշտական և լիազոր ներկայացուցիչների հետ:
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ամփոփվել են 2022թ. սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ռազմական ագրեսիայի առթիվ իրականացվող քննության արդյունքները։
Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն անդրադարձել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսիի՝ տարածաշրջանային այցին, որը ներառում է նաև Հայաստանը:
Հայաստանի Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն արձագանքել է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևի ելույթին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում կազմակերպված դեբատների ընթացքում:
ամիս
շաբաթ
օր