ՌԴ Պրիմորսկի երկրամասում ՄիԳ-31 կործանիչ է կործանվել. անձնակազմն ինքնանետվել է:
ՌԴ-ում ՄիԳ-31 է կործանվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է Tert.am-ը՝ արտակարգ իրավիճակների ծառայությանը հղումով։
Տեղեկությունը հաստատել են ՌԴ ՊՆ-ից։ Նախնական տվյալներով՝ դա տեղի է ունեցել տեխնիկական անսարքության պատճառով, զոհեր և ավերածություններ չկան։
«ՄիԳ-31-ը կործանվել է թռիչքից անմիջապես հետո. այն ընկել է Ալեքսեևկա գյուղի մոտ գտնվող անտառում։ Անձնակազմն ինքնանետվել է»,- հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։
Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ վթարը տեղի է ունեցել ուսումնական թռիչքի ժամանակ։ Թռիչքն իրականացվել է առանց զինամթերքի:
Ականատեսները պատմել են, որ կործանումից առաջ օդանավը հրդեհվել է օդում։