Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ վերանորոգվում է մանկապարտեզը:
Վերանորոգվում է Կարմիր շուկա համայնքի մանկապարտեզի շենքը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 դեկտեմբերի , ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է համայնքապետ Նարեկ Աթայանը:
«Շինաշխատանքները սկսվել են դեռ ամռան սկզբին: Մինչև այս օգտագործվում էր շենքի մի մասը, այժմ՝ վերանորոգման աշխատանքներն ընթանում են գրեթե երկու մասնաշենքում: Վարպետները բավականին արագ տեմպերով են կատարում աշխատանքները: Կարծում եմ, որ նոր տարուց հետո վերանորոգումն ավարտին կհասցվի: Արդյունքում կունենանք լավ պայմաններ, կենտրոնացված ջեռուցում: Վերանորոգմամբ պայմանավորված՝ մանկապարտեզն իր գործունեությունն իրականացնում է դպրոցի շենքում»,-հավելել է Ն. Աթայանը:
Նրա տեղեկատվությամբ՝ ԿՄԽԿ-ի միջոցներով համայնքում կառուցվում է նաև նոր բուժկետ, որի շինաշխատանքներն, ըստ համայնքապետի, կավարտվեն գալիք տարեսկզբին: