Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքում Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու Արցախի Մարտարվեստների ասոցիացիայի համատեղ նախաձեռնությամբ բացվել է մուայ-թայ մարզաձևի խմբակ։
Հաթերքում մուայ-թայ մարզաձևի խմբակ է բացվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի մուայ-թայի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Աղաբալյանը:
«Մուայ-թայ մարզաձևի խմբակին մասնակցում է 63 մարզիկ՝ սկսած 6 տարեկանից։ Տարիքային սահմանափակում չկա։ Պարապմունքներն անց ենք կացնում շաբաթ և կիրակի օրերին՝ 1-1,5 ժամ»,-նշել է Ա. Աղաբալյանը՝ հավելելով, որ պարապմունքներն անց են կացնում Հաթերքի Բարմեն Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի մարզադահլիճում:
«Երեխաների մոտ այս մարզաձևի նկատմամբ սեր և հետաքրքրություն է նկատվում։ Պարապմունքներն էլ նպաստում են, որպեսզի երեխաներն ավելի կոփվեն»,-ընդհանրացրել է Ա. Աղաբալյանը։