Artsakhpress

Քաղաքական

Նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահը հորդորում է զերծ մնալ չճշտված, իրականության հետ կապ չունեցող տեղեկություններ տարածելուց

Արցախի Հանրապետության նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահ Վահրամ Ղահրամանյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ կառույցի գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը ապահովելու համար հաճախ է հարցազրույցներ տալիս և ամենայն անկեղծությամբ ու պատասխանատվության բարձր զգացումով պատասխանում ցանկացած հարցի։

Նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահը հորդորում է զերծ մնալ չճշտված, իրականության հետ կապ չունեցող տեղեկություններ տարածելուց

Նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահը  հորդորում է զերծ մնալ  չճշտված, իրականության հետ կապ չունեցող տեղեկություններ տարածելուց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Կոմիտեի գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը ապահովելու համար ժամանակ առ ժամանակ հարցազրույցներ եմ տալիս և ամենայն անկեղծությամբ ու պատասխանատվության բարձր զգացումով պատասխանում մեզ ուղղած ցանկացած հարցի։ Որպես Կոմիտեի նախագահ, ուղղակի պարտավոր եմ արձագանքել վերջին հարցազրույցի հետ կապված մեր քաղաքացիների թողած մեկնաբանություններին ու արտահայտած կարծիքներին, հակառակ դեպքում մարդիկ կմտածեն՝ եթե չեն արձագանքում, չեն հակադարձում, ուրեմն այդպես էլ կա, իրենք ճիշտ են։
 
Հաշվի առնելով, որ շահառուներից շատերը չեն ճանաչում, իսկ ճանաչողներից որոշների հիշողությունը շատ կարճ է՝ չուզենալով, բայց ստիպված, մի երկու բան պիտի ասեմ. 20 տարեկանից ներգրավված եմ եղել Արցախյան շարժմանը։ Երջանիկ պատահականությամբ կենդանի ենք մնացել, միշտ ծառայել ու հիմա էլ ծառայում ենք հայրենիքին ու մեր ժողովրդին։ Պետական պաշտոնը եթե պատշաճ ես վարում, նախ ծանր բեռ ու պարտավորություն է՝ բարձր պատասխանատվություն, այլ ոչ թե արտոնություն։ Համենայնդեպս ես այդպես եմ մտածում։
 
Կոմիտեն նյութական վնաս կրած անձանց աջակցության գումարները վճարել է բացառապես մինչև Կոմիտեի ստեղծումը, այսինքն՝ 2021թ․ կայացրած որոշումների հիման վրա։ Կոմիտեն, իր կայացրած որոշումներով, բացառության կարգով, վճարել է սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընդամենը 5 շահառուի, որոնցից երեքը՝ զոհվածի ծնող, մեկը՝ երկու ոտքը կորցրած զինհաշմանդամ, մեկն էլ՝ կյանքին վտանգ սպառնացող հիվանդությամբ տառապող ու արտերկրում բուժման կարիք ունեցող տեղահանված։ Վեցերորդը չկա, եթե այդ մասին, այսինքն վեցերորդի մասին խոսվի, ուրեմն կեղտոտ հերյուրանքներ ու բամբասանքներ են։ Մենք անցյալը չենք փորփրել, թե ով ի՞նչ է արել, ինչ սխալներ ու անարդարություններ է թույլ տվել։ Գիծ ենք քաշել ու շարժվել առաջ։ Սահմանել ենք հստակ սկզբունքներ ու առաջնահերթություն տվել.
 
բոլոր պատերազմներում զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներին
 
1-ին և 2-րդ կարգի զինհաշմանդամներին,
 
3-րդ կարգի զինհաշմանդամներին,  պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանվածներին, բազմազավակներին...
 
պատերազմական գործողությունների մասնակիցներին և նրանց ընտանիքների անդամներին։
 
Մենք բաց ենք բոլորի համար, Կոմիտեի նախագահի մոտ ամեն օր քաղաքացիների ընդունելություն է կազմակերպվում։ Եվս մեկ անգամ հստակեցնում եմ.  մինչև հիմա վճարված գումարների հետ Կոմիտեն բացարձակապես կապ չունի, բացի նշածս 5 հոգուց։ Բոլոր վճարումները կատարվել են մինչև Կոմիտեի ստեղծումը կայացված որոշումների հիման վրա։ Կոմիտեն պատասխանատու է 2022թ․ կայացված որոշումների, ավելի ստույգ 2022թ․ ապրիլից հետո կայացված որոշումների համար։ Փորձելով ըմբռնումով մոտենալ, հասկանալով մարդկանց սոցիալական ծանր վիճակը, խնդրում և հորդորում ենք մեր քաղաքացիներին տարածել միայն ճիշտ տեղեկություններ, չճշտված, իրականության հետ կապ չունեցող բամբասանքներ չտարածել։ Դա շատ վատ անդրադարձ է ունենում։
 
Մեր կողմից հավելեմ, որ խարդախության բազմաթիվ դեպքերի ենք առնչվել՝ մեր քաղաքացիների կողմից կատարված, որի դեմ անողոք պայքարելու ենք»,-ընդգծել է ԱՀ Նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահը։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search