Artsakhpress

Տնտեսական

Պետական բյուջեի հարկային եկամուտները և տուրքերը գերակատարվել են ավելի քան 48 տոկոսով

Նախնական տվյալներով 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում Արցախի Հանրապետության  պետական բյուջե է մուտքագրվել 39 միլիարդ 673,1 միլիոն  դրամ հարկային եկամուտներ և տուրքեր` պլանավորված 33,700 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 17.7 տոկոսով կամ 5,973.1 մլն դրամով:

Պետական բյուջեի հարկային եկամուտները և տուրքերը գերակատարվել են ավելի քան 48 տոկոսով

Պետական բյուջեի հարկային եկամուտները և տուրքերը գերակատարվել են ավելի քան 48 տոկոսով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից՝ մանրամասնելով, որ  գավաքագրված եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գերակատարվել են 48,4 տոկոսով կամ ավել է հավաքագրվել 12,946.7 մլն դրամ:
Նոյեմբեր ամսում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 3,330.5 մլն դրամ` պլանավորված 2,700 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 23.4 տոկոսով կամ 630.5 մլն դրամով:
Հարկ վճարողների ձեռնարկատիրական վարկերի (փոխառությունների) և տոկոսների փոխհատուցման նպատակով վճարված հարկերի գումարի վերադարձի ծրագրի շրջանակում բյուջե մուտքագրված հարկային եկամուտների հաշվին նոյեմբեր ամսվա ընթացքում կատարվել է վերադարձ՝ շուրջ 320,5 մլն դրամ գումարի չափով:
Այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 31,031.1 մլն դրամը կամ 78.2 տոկոսն ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում անչափահաս տղայի սպանությունը պատվիրված է եղել, կատարողն էլ սպանությունից առաջ մանեկենի վրա փորձեր է կատարել

Արցախում թողած գույքի իրավունքը չի վտանգվի, եթե հաշվառման հասցեն փոխվի. Սահակյան

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերում չընդգրկված անձանց դեպքերը կարող են անհատապես ուսումնասիրվել․ Փաշինյան

Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի 19-րդ դարի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը

Ինչպես կարող է արցախցին օգտվել բնակարանային ապահովման ծրագրից

Սյունիքի մարզում ՊՆ մեքենա է կողաշրջվել. հոսպիտալացված զինծառայողներ չկան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին

ՀԱՊԿ միացյալ շտաբի նոր պետ է նշանակվել Անդրեյ Սերդյուկովը

ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 398․56 դրամ

Search