Հանրապետության որոշ ճանապարհահատվածներում՝ հիմնականում բարձրադիր գոտիներում մառախուղ է: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից՝ հավելելով, որ տեսանելիությունը ցածր է Ստեփանակերտ-Ննգի ավտոճանապարհի Բովուրխանի ոլորաններում և Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշիի շրջանի Լիսագոր հատվածում:
Արցախի Հանրապետության տարածքում փակ և դժվարանցանելի ճանապարհներ չկան.ԱԻՊԾ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ԱԻ պետական ծառայությունը հորդորում է վարորդներին՝ լինել առավել ուշադիր և հետևել երթևեկության անվտանգության կանոններին: