Artsakhpress

Հասարակական

Ոստիկանությունը րոպե անգամ չի ընկրկել և շարունակում է ծառայել հասարակությանն ու պետությանը. Ոստիկանապետն ուղերձ է հղել

Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանը նոյեմբերի 30-ին ուղերձ է հղել համակարգի աշխատակցի մասնագիտական օրվա առթիվ:

Ոստիկանությունը րոպե անգամ չի ընկրկել և շարունակում է ծառայել հասարակությանն ու պետությանը. Ոստիկանապետն ուղերձ է հղել

Ոստիկանությունը րոպե անգամ չի ընկրկել և շարունակում է ծառայել հասարակությանն ու պետությանը. Ոստիկանապետն ուղերձ է հղել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 նոյեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ուղերձում ասված է.

«Կազմավորման օրվանից Արցախի Հանրապետության ոստիկանությունը մեր պետականության ամրապնդման, իրավունքների, կյանքի ու արժանապատվության պահպանման երաշխավորն է:

Դժվար, բայցև պատվաբեր ուղի է անցել Արցախի ոստիկանը, վաստակելով մեր երկրի իրավակարգի պաշտպանը լինելու պատիվը: Իհարկե, այս ամենը՝ համակարգում ծառայող նվիրյալների շնորհիվ: Հաղթահարելով անցած տասնամյակների փոփոխությունների բարդ շրջափուլերն ու երկրին պատուհասած դժվարությունները, ոստիկանությունը րոպե անգամ չի ընկրկել, շարունակել է ծառայել հասարակությանն ու պետությանը:

Հանցավորության դեմ ամենօրյա պայքարում, հասարակական կարգի ապահովման գործում և՛ թե արցախյան բոլոր պատերազմներում, Արցախի ոստիկանն առաջնագծում է:

Պատերազմի օրերին նրանք անձնազոհություն ցուցաբերեցին, իսկ վերջին՝ 44-օրյա պատերազմում 11 ծառայող ընկան հերոսի մահով: Փառք ու խոնարհում անմահ ոստիկաններին:

Մեզ համար անչափ կարևոր է համակարգի բարեփոխումներին ու արդիականացմանն ուղղված Արցախի Հանրապետության կառավարության և ՆԳ նախարարության աջակցությունը, որի շնորհիվ կադրային, տեխնիկական և մասնագիտական վերազինումն ավելի է բարձրացնում կառույցի հեղինակությունը:

Ուրախ եմ արձանագրել, որ հատկապես վերջին տարիներին հասարակության վստահությունը ոստիկանի հանդեպ մեծացել է: Սա, միանշամակ նվիրված աշխատանքի արդյունք է, քանի որ ոստիկանի ուսերին է դրված հասարակական կարգի պահպանության, երկրի ներքին անվտանգության ապահովման, հանցագործությունների կանխման, բացահայտման և անվտանգ միջավայր ձևավորելու պատասխանատու գործը։

Հանրապետությունում օր-օրի ընդլայնվում է ոստիկանության ներկայությունը: Սկսած սահմանամերձ բնակավայրերից՝ պարեկային ծառայությունն արդեն դարձել է ոստիկանության կայացած օղակներից մեկը։

Համակարգի կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների աշխատանքն արագ ու օպերատիվ կազմակերպելու և արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ՝ բոլոր ծառայությունների գծով գործուն մեխանիզմներ արդեն ձեռնարկվել են։

Սիրելի՛ գործընկերներ

Յուրաքանչյուրիս վարքագիծն ու կերպարը դա մի մասն է ոստիկանության ընդհանրական կերպարի ու բարոյականության: Մեր բարեվարքությամբ ու օրինակով արժանի լինենք մեր ժողովրդին:

Մասնագիտական օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս, մաղթում քաջառողջություն, նորանոր հաջողություններ»:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search