Նոյեմբերի 29-ին Սեյրան Հայրապետյանի և Արթուր Հարությունյանի նախագահությամբ հրավիրվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստը:
ԱԺ հանձնաժողովները փակ նիստում քննարկել են «ԱՀ 2023թ. պետական բյուջեի մասին» օրինագիծը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 նոյեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես հայտնել են ԱՀ ԱԺ մամուլի ծառայությունից՝ օրակարգում «ԱՀ 2023թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսված ԱՀ պաշտպանության նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության ֆինանսավորման հարցերն էին: