Artsakhpress

Սպորտ

Մունդիալ-2022․ Պորտուգալիան վստահ խաղով հաղթեց Ուրուգվային և նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի վերջին խաղում միմյանց դեմ մրցեցին H խմբում ընդգրկված Պորտուգալիայի և Ուրուգվայի հավաքականները։

Մունդիալ-2022․ Պորտուգալիան վստահ խաղով հաղթեց Ուրուգվային և նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր

Մունդիալ-2022․ Պորտուգալիան վստահ խաղով հաղթեց Ուրուգվային և նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 նոյեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաղի հենց սկզբից Պորտուգալիան տիրեց նախաձեռնությունը։ Թիմն ակտիվ գրոհում էր, ճնշում էր գործադրում մրցակցի վրա, փորձում արագ գոլ հեղինակել։ Պորտուգալիայի մեկնարկային ճնշումը, սակայն, արդյունք չտվեց, որոշ ժամանակ անց Ուրուգվայը կարողացավ մի փոքր հանգստացնել խաղը։ Խաղակեսի երկրորդ հատվածում թիմերն ավելի հանգիստ էին գործում՝ ցուցաբերելով որոշակի զգուշավորություն։ Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստները առաջին խաղակեսում նույնիսկ կարող էին բացել հաշիվը, սակայն մրցակցի վտանգավոր հակագրոհի ճանապարհին կանգնեց Պորտուգալիայի դարպասապահ Դիոգու Կոշտան։ Առաջին խաղակեսն ավարտվեց առանց  գոլերի։
Երկրորդ խաղակեսի մեկնարկից Պորտուգալիան կրկին սկսեց ակտիվ գործել, տիրել գնդակին ու թելադրել խաղը։ Ուրուգվայի հավաքականի խաղը չէր ստացվում, դաշտի կենտրոնն ակնհայտորեն վերահսկում էին պորտուգալացիները։ Պորտուգալիայի վստահ խաղը, ի վերջո, հանգեցրեց նաև գոլի։ 54-րդ րոպեին Բրունո Ֆերնանդեշը գնդակը կախեց տուգանային հրապարակ, որտեղ հերթապահում էր Կրիտիանու Ռոնալդուն․ Ռոնալդուն ցատկեց, ապակողմնորոշեց դարպասապահին, ինչի արդյունքում գնդակը հայտնվեց Ուրուգվայի դարպասում։ Գոլը սկզբում գրանցեցին Ռոնալդուի անունով, սակայն հետագայում այն գրանցեցին Բրունո Ֆերնանդեշի հաշվին, քանի որ գոլի կրկնապատկերները ցույց տվեցին, որ Ռոնալդուն գնդակին չէր հպվել։
Բաց թողած գոլից հետո Ուրուգվայի հավաքականը կերպարանափոխվեց, ակտիվացավ ու աաջ նետվեց՝ խաղը փրկելու։ Պորտուգալիան անցավ խորը պաշտպանության, իսկ Ուրուգվայը մի քանի վտանգավոր պահ ստեղծեց։ Պորտուգալիային վերահաս գոլից մեկ անգամ «փրկեց» դարպասաձողը, մեկ անգամ էլ՝ դարպասապահ Կոշտան։
Ուրուգվայի ակտիվությունը, սակայն երկար չտևեց։ Պորտուգալիայի հավաքականի մարզիչը փոփոխություններ կատարեց, ինչից հետո պորտուգալացիները կարողացան որոշակիորեն հանգստացնել խաղն ու վտանգավոր հակագրոհներ ձեռնարկել։ Արդյունքում պորտուգալացիները խաղի վերջնամասում ևս մեկ գոլ խփեցին՝ ամրագրելով առավելությունը։ Մրցավարի ավելացրած ժամանակում Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստը սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց՝ մրցակցին 11 մետրանոց հարվածի իրավունք պարգևելով։ 11 մետրանոց նշակետից հարվածեց Բռունո Ֆերնանդեշը՝ գրանցելով դուբլ։
Երկրորդ գոլը բաց թողնելուց հետո Ուորուգվայը թևաթափ եղավ՝ հասկանալով, որ խաղը փրկելու համար ժամանակ չի մնացել։ Մնացած ժամանակահատվածում Պորտուգալիան ավելի մոտ էր երրորդ գոլին։ Բռունո Ֆերնանդեշն աչքի ընկնելու ևս երկու հնարավորություն ունեցավ, սակայն նրա հարվածներից մեկի դեպքում գնդակը դարպասաձողին դիպավ, իսկ մյուս դեպքում փրկեց Ուրուգվայի դարպասապահ Սերխիո Ալվարեսը։ Խաղն ավարտվեց 2-0 հաշվով՝ օգուտ Պորտուգալիայի։
Այս խաղից հետո Պորտուգալիայի հավաքականը վաստակեց 6 միավոր և վստահորեն գլխավորում է H խմբի մրցաշարային աղյուսակը։ Պորտուգալիան մեկնարկային 2 հաղթանակների շնորհիվ նվաճեց փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր, իսկ H խմբում երկրորդ ուղեգրի համար կպայքարեն Ուրուգվայի, Գանայի և Հարավային Կորեայի հավաքականները։ Գանան ունի 3 միավոր, Ուրուգվայն ու Հարավային Կորեան՝ մեկական։ Երրորդ տուրում Պորտուգալիան կմրցի Հարավային Կորեայի, Գանան՝ Ուրուգվայի հետ։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search