Այսօր՝ նոյեմբերի 28-ին, Ստեփանակերտի Շախմատի մանկապատանեկան մարզադպրոցում Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Արտյոմ Ավագյանի հիշատակին նվիրված շախմատի հուշամրցաշար է մեկնարկել։
Ստեփանակերտում մեկնարկել է հուշամրցաշար նվիրված 44-օրյա պատերազմում նահատակված շախմատիստի հիշատակին


Մինչ մեկնարկը, ներկաները լռության րոպեով հարգել են Արցախյան պատերազմներում նահատակվածների հիշատակը։


Մարզադպրոցի անմահացած սան Արտյոմ Ավագյանի մարզիչ Հակոբ Ավագյանը մեզ հետ զրույցում ասել է, որ Արտյոմը եղել է մարզադպրոցի լավագույն սաներից։






